481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ զբոսաշրջիկների ավտոբուսի շրջվելու պատճառը կարող էր քնած վարորդը լինել
14:54
19 Օգոստոսի 2011

Վրաստանի արևելքում ՃՏՊ-ից տուժած հայ զբոսաշրջիկների ավտոբուսի վարորդը, ենթադրաբար, քնել է ղեկին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Մցխեթա-Մթիանեթի փոխնահանգապետ Գիվի Ամիրխանիշվիլիին։

Պատահարի իրական պատճառը, փոխնահանգապետի խոսքով, կհայտնի քննությունը։

Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի մոտավորապես ժամը 17։30-ին՝ Կազբեկից դեպի Թբիլիսի տանող ճանապարհին՝ Գուդաուրի բարձրլեռնային առողջարանի մերձակայքում։ Ռոստով-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը շեղվել է երթևեկելի մասից, ընկել է ձորը և երկու անգամ շրջվել։

ՃՏՊ-ի հետևանքով երեք տուժածներ մինչ այժմ գտնվում են ակադեմիկոս Օ. Գուդուշաուրի անվան Ազգային բժշկական կենտրոնում, նրանցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են,  մեկը՝ վրացի։ Մեկի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է։

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության տվյալներով` ավտոբուսում եղել է 29 մարդ (5 ՌԴ և 24 ՀՀ քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահաս): ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 17 քաղաքացի: Առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած վեց տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի և շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:

«Գրեթե բոլորը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ զննման, այդ թվում՝ յոթ երեխա, որոնցից վեցը շուտով դուրս են գրվել, քանի որ որևէ վնասվածք չի հայտնաբերվել։ Երեխաներից մեկն ունի ձեռքի կոտրվածք, բայց նրան նույնպես ավելի ուշ դուրս են գրել։ Երեխաները զննում են անցել Գ.Ժվանիայի անվան Մանկաբուժական կլինիկայում»,- հայտնել է Ամիրխանիշվիլին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:37
22 Հոկտեմբերի 2017
Չինաստանում ավտոմեքենան ՃՏՊ–ից հետո հայտնվել է ծառի վրա (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ծառի վրա։
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

21:04
19 Հոկտեմբերի 2017
Կասկածելի իր է հայտնաբերվել «Սասունցի Դավիթ» կայարանում
Հինգշաբթի ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր։
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։