480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է Վրաստանում ՃՏՊ-ի հետևանքով տուժածների անունները
13:11
19 Օգոստոսի 2011

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունն ուրբաթ հրապարակեց նախօրեին Վրաստանի տարածքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածների անունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ծառայությունից։

Փրկարար ծառայության հաղորդման համաձայն, ավտոբուսում եղել է 29 մարդ (5 ՌԴ և 24 ՀՀ քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահաս): ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 17 քաղաքացի: Առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած վեց տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի և շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:

Նախնական տվյալներով, հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Խազարյանը, ուղևորներ` Ց.Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ.Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.),  Գևորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա Ունայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.): 

Երկու տուժած և 12 անվնաս փրկված քաղաքացիների տվյալները չի հաջողվել ճշտել, ավելացրեցին ծառայությունից։

Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի մոտավորապես ժամը 17։30-ին՝ Կազբեգիից դեպի Թբիլիսի տանող ճանապարհին՝ Գուդաուրի բարձրալեռնային առողջարանի մերձակայքում։ Ռոստով-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը շեղվել է երթևեկելի մասից, ընկել է ձորը և երկու անգամ շրջվել։ Վթարի պատճառները պարզվում են։

Ավելի վաղ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Հայաստանի 14 քաղաքացիներ, ովքեր եղել են ավտոբուսում, արդեն հայրենիք են վերադարձել:

Վթարի հետ կապված հարցերով կարելի է զանգարահարել հայկական դեսպանության բացած թեժ գծի +995322964291 հեռախոսահամարով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
13:56
01 Դեկտեմբերի 2016
Թմրանյութ` դատապարտյալի համար նախատեսված կոշիկի քսուքի մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին «Կոշ» ՔԿՀ–ի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել դատապարտյալի հանձնուքի մեջ: