480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թիվը հասել է 156-ի. Ոստիկանություն
14:54
09 Օգոստոսի 2011

2011թ.-ի օգոստոսի 8-ի տվյալների համաձայն, Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 156 մարդ, ինչը 8-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Ընդհանուր առմամբ ՃՏՊ-ի հետևանքով տուժածների թվի ավելացման միտում է գրանցվել: Այսպիսով, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով դիտարկված ժամանակահատվածում տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել  1794 մարդ, ինչը 388-ով շատ է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Սարգսյանը:

Ըստ նրա, ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Հայաստանում գրանցված ՃՏՊ-ի ընդհանուր թիվը կազմել է 1206 (2010թ.-ի համեմատ՝ 166 դեպքով շատ):

Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ պետք չէ անհանգստանալ ՃՏՊ-ի թվի  և մարմնական վնասվածքներ ստացած անձանց թվի մեծացումից: «Ոչինչ չի փոխվել, այդ աճն ուղղակիորեն կապված է ԱՊՊԱ-ի ներմուծման հետ: Եթե նախկինում թեթև վթարների կամ թեթև մարմնական վնասվածքների դեպքում մարդիկ չէին դիմում համապատասխան մարմիններին, ապա այսօր պատկերը կտրուկ փոխվել է»,- ավելացրեց գնդապետը:

ՃՏՊ-ի թվի ավելացումը Ծառայության ղեկավարը նաև պատճառաբանում է երկիր ներմուծած տրանսպորտային միջոցների գրեթե կրկնակի աճով: Ըստ նրա տվյալների, 2011թ.-ի առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետություն է ներմուծվել ավելի քան 15,4 հազար տրանսպորտային միջոց, երբ 2010թ.-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը չէր հասնում 9 հազարի: «Արդյունքում, այսօր Հայաստանում հաշվառվում է 400 հազար տրանսպորտային միջոց»,- հայտնեց նա:

Նա նաև ընդգծեց, որ միայն խիստ վարչարարությամբ անհնար է հասնել մեծ հաջողությունների, «այստեղ փոխըմբռնում է պետք»:

Ինչպես հայտնեց Սարգսյանը, դիտարկված ժամանակահատվածում գրանցվել է 170 դեպք, երբ վարորդները ճանապարհը չեն զիջել  հետիոտնին (տուգանքը կազմում է 20 հազար դրամ կամ շուրջ 54,4 դոլար), 370 վրաերթի դեպք՝ 51 զոհվածներով (համապատասխանաբար 14 և 9 դեպքերով ավելի քիչ, քան 2010թ.-ին), ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ)  խախտման համար արձանագրություն է կազմվել 6 հազար 288 հետիոտնի նկատմամբ:

ՃԵԿ-ի խախտումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 417,4 հազար, ինչը մոտավորապես 5 հազար դեպքով ավելի շատ է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի թվից և եռակի անգամ շատ է 2005թ.-ի ցուցանիշից:

«Նաև նշված ժամանակահատվածում Ճանապարհային Ոստիկանության հինգ աշխատակից է աշխատանքից հեռացվել տարբեր խախտումների և պաշտոնական պարտականությունները չկատարելու համար, ևս 25-ը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել»,- ասաց նա:
Ծառայության պետը նաև ընդգծեց, որ տվյալ ժամանակահատվածում զգալիորեն կրճատվել է անչափահասների մասնակցությամբ ՃՏՊ-ների թիվը, միաժամանակ խոստացավ հստակ վիճակագրություն ներկայացնել ավելի ուշ:

Սարգսյանի կանխատեսումներով՝ տարեվերջին Հայաստանում ՃՏՊ-ի թիվը կհասնի 2 հազարի: ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թիվը չի գերազանցի 250-ը, ինչն էականորեն չի տարբերվում անցյալ տարվա տվյալներից: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
29 Հունիսի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. հանցագործը ծեծի է ենթարկել 64–ամյա կնոջը
Այսօր գիշերն ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
14:01
29 Հունիսի 2017
Ավտովթար Փարաքարի ճանապարհին. 3 մարդ հոսպիտալացվել է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:33
29 Հունիսի 2017
Այսօր Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Թուրքիա սահմանային գոտում։
10:59
29 Հունիսի 2017
Օձերը, կարծես, չեն պատրաստվում նահանջել. «գրոհները» շարունակվում են
Օձերը, կարծես, չեն պատրաստվում նահանջել։
10:15
29 Հունիսի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 31–ամյա կինը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու
Նախօրեին` հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
20:45
28 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. երկու մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:06
28 Հունիսի 2017
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ շուրջ 1կգ 300 գրամ քաշով թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանում Իրանի քաղաքացիների մոտ խոշոր չափի թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերվել։
17:34
28 Հունիսի 2017
ԱԻՆ–ը ճշգրտումներ է ներկայացնում Սևանա լճում գրանցված ողբերգության մասին
ՀՀ ԱԻՆ–ը մանրամասներ է ներկայացնում քիչ առաջ Սևանա լճում գրանցված ողբերգության մասին։
16:53
28 Հունիսի 2017
Ահազանգ ԱԻՆ–ում. Սևանա լճում երեխա է խեղդվում
Րոպեներ առաջ ահազանգել է ստացվել այն մասին, որ Սևանա լճում երեխա է խեղդվում։
16:35
28 Հունիսի 2017
Երևանի կենտրոնում մեքենա է այրվել (ՖՈՏՈ)
Այսօր ավտոմեքենա է այրվել Երևանի կենտրոնում։
15:08
28 Հունիսի 2017
22–ամյա երիտասարդը փորձել է վերջ տալ կյանքին
Նախօրեին ինքնասպանության փորձ է կատարվել Երևանում։
10:53
28 Հունիսի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Վայոց Ձորում. 28–ամյա ուղևորուհին մահացել է
Նախօրեի ուշ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: