481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Սևանա լիճը
17:55
08 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին նմանատիպ երկու միջադեպ է գրանցվել:

Առաջին միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին` ժամը 18.50-ին,  Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում։  Չպարզված հանգամանքներում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել Սևանա լիճը։ 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել վարորդ 1981թ. ծնված Պարգև Գրիգորյանը և ուղևոր 1985թ. ծնված Գոռ Գրիգորյանը:
     
Ժամը 20.00-ին հրշեջ-փրկարարների ուժերով «Մերսեդես Ե-320ե մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել Սևանա լճից:

Օգոստոսի 8-ին ժամը 00.00-ին ստացված ահազանգի համաձայն, Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից ու շրջվել Աղստև գետը և տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 00.54-ին փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ 1982թ. ծնված Արսեն Մկրտչյանը և ուղևոր 1959թ. ծնված Նորիկ Կարակատարյանը, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:38
29 Մայիսի 2017
Զգույշ եղեք. գյուրզա է հայտնաբերվել Երևանի փողոցներից մեկում
Երկուշաբթի ահազանգ է ստացվել, որ Երևանի փողոցներից մեկում օձ է նկատվել։
19:19
29 Մայիսի 2017
Հայաստանի քաղաքացու և նրա 2–ամյա որդու դիերն են հայտնաբերվել Չելյաբինսկում
Հայրն ու որդին կորել էին մեկ ամիս առաջ։
10:59
29 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
29 Մայիսի 2017
Ահազանգ ԱԻՆ–ում. «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված
Այսօր առաովոտյան ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» մարզադաշտի արածքում ռումբ է տեղադրված։
12:27
28 Մայիսի 2017
Տավուշում «Վերջին զանգի» օրը շրջանավարտ աղջիկ են «փախցրել»
Տավուշի մարզի 17-ամյա բնակչուհուն իր «Վերջին զանգի» օրը «փախցրել են»:
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել: