486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մեկ մարդու մահվան և տասնյակ հիվանդությունների պատճառն, ամենայն հավանականությամբ, հնդկահավի խճողակն է եղել
13:35
03 Օգոստոսի 2011

ԱՄՆ-ում մեկ մահվան և հիվանդացության 76 դեպքի պատճառ կարող էր դառնալ սալմոնելայով վարակված հնդկահավի խճողակը, հաղորդում է Washington Times թերթի կայքը՝ հղում անելով Հիվանդությունների և կանխարգելման վերահսկողության կենտրոնին (Center for Disease Control and Prevention)։

Բժիշկների տվյալներով՝ ավանդական հակաբիոտիկներով չբուժվող այս հիվանդությունից, մարտից սկսած, տուժել է 26 նահանգ։  Հիվանդացածների առավելագույն թիվը Միչիգանում է, Իլինոյսում, Կալիֆոռնիայում և Փենսիլվանիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացում է տարածել հիվանդության մասին նախորդ շաբաթ՝ խորհուրդ տալով սպառողներին մանրամասն մշակել հնդկահավը պատրաստելուց առաջ, ինչը կարող է նվազեցնել սալմոնելայով վարակվելու հավանականությունը։ Մսի արտադրողը չի նշվում, մսի արգելումն էլ դեռ չի սկսվել։

Կենտրոնի ներկայացուցիչ Լոլա Ռասելը (Lola Russell) երեքշաբթի հայտնել է, որ Կենտրոնը խորհուրդ է տալիս ոչ թե հրաժարվել հնդկահավի խճողակ ուտելուց, այլ ավելի ուշադիր այն պատրաստել։ Հնդկահավի խճողակն անվտանգ է համարվում օգտագործման համար, երբ մսի ներքին ջերմաստիճանը կազմում է 165 աստիճան ըստ Ֆարենգեյթի, նշում է թերթը։

Կենտրոնի մասնագետները ենթադրում են, որ տարեկան սննդային թունավորում են ստանում մոտ 50 միլիոն ամերիկացիներ, նրանցից մոտ 3 հազարը  մահանում է։ Սալմոնելան թունավորումների մեծամասնության պատճառ է, և իշխանություններն ասում են, որ դրա դեմ պայքարում հաջողություններ գրեթե չկան։

Սալմոնելայի առավել տարածված հատկանիշներն են փորլուծությունը, փորացավը և դողէրոցքը, որը սկսվում է վարակված մթերքի օգտագործումից 8-72 ժամ անց։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:00
08 Նոյեմբերի 2017
Ավտովթար Երևանում` 3 մեքենաների մասնակցությամբ. վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում
Երևանում վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում:
12:12
08 Նոյեմբերի 2017
Երևանում 31–ամյա կինը փորձել է ինքնասպան լինել մոր աչքի առաջ
31–ամյա կինը մոր ներկայությամբ ցած է նետվել պատշգամբից։
10:15
08 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորը ծայրահեղ ծանր է
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։