482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը. կան զոհեր և վիրավորներ
13:24
26 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Հուլիսի 25-ին ժամը 13.29-ին Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ  Տավուշի մարզի «Սարկուտ» կոչվող հանդամասում (Նոյեմբերյան քաղաքից 29 կմ հեռավորության վրա) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարար և Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ Վահան Երգենյան) գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել են 2 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 11 քաղաքացի, որոնց, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի բնակիչները հանել են ձորից, իսկ «1-03» ծառայության ուժերը տեղափոխել Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:

Ծանր վիրավորներին Երևան տեղափոխելու համար Նոյեմբերյան քաղաք է մեկնել ՀՀ զինված ուժերի ուղղաթիռ (4 զինվորական բժիշկներով):

Պատահարի հետևանքով զոհվել են 1974թ. ծնված Արմեն Քարիմյանը և 3 ամսական Սերգեյ Աբրահամյանը:

Տուժածներ` 1996թ. ծնված Անժելա Քարիմյանը, 1985թ. ծնված Վահան Երգենյանը և 1981թ. ծնված Նունե Միքայելյանը գտնվում են Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն-ծանր:
Ուղղաթիռով Երևան են տեղափոխվել և տարբեր հիվանդանոցներ հոսպիտալացվել 6 տուժածներ` 1982թ.ծնված Դոնարա, 2002թ. ծնված Հեղինե և 2008թ. ծնված Գոռ Երգենյանները, 1983թ. ծնված Հայարփի Պետրոսյանը, 1960թ ծնված Ռաշիդ Ոսկանյանը և 1981թ. ծնված Ալլա Բարսեղյանը, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

«1-03» ծառայության ավտոմեքենաներով Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2007թ. ծնված Կարեն Աբրահամյանը և 1987թ.ծնված Արթուր Քարիմյանը, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է համապատասխանաբար` ծայրահեղ ծանր և ծանր:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:52
24 Հոկտեմբերի 2017
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում. 2 զինծառայող մահացել է
Նախօրեին` հոկտեմբերի 23–ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում։
14:52
23 Հոկտեմբերի 2017
Փլուզում Ախթալայի կոմբինատում. 38–ամյա աշխատողը մահացել է
Այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։
13:43
23 Հոկտեմբերի 2017
Վայոց Ձորում ՈՒԱԶ–ն ընկել է ձորը. ժամկետային զինծառայող է մահացել
Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Վայոց Ձորում։
12:54
23 Հոկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
11:58
23 Հոկտեմբերի 2017
Արմավիրում բնակելի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 14–ից ավելի ընտանիք մնացել է անօթևան (ՖՈՏՈ)
Նախօրեին Արմավիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 14 ընտանիք մնացել է անօթևան։
19:37
22 Հոկտեմբերի 2017
Չինաստանում ավտոմեքենան ՃՏՊ–ից հետո հայտնվել է ծառի վրա (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ծառի վրա։
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։