484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Վրացական աղբյուրները հաղորդում են, որ Քութայիսիում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է տուժել
12:56
26 Հուլիսի 2011

Վրացական աղբյուրները հաղորդում են Քութայիսիում ՃՏՊ-ի հետևանքով  տուժած 13 զբոսաշրջիկների մասին, հայկական կողմն առայժմ չի հաստատում այդ տեղեկությունը։

Ինչպես հաղորդում է ԿԱՎԿԱԶ-ՊՐԵՍ-ը՝ հղում անելով պարեկային ոստիկանությանը, նախնական տվյալներով, բեռնատար միկրոավտոբուսը բախվել է հայ զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսին Քութայիսի մտնելիս։
«Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, հաղորդում է, որ միկրոավտոբուսում եղել են Հայաստանի 20 քաղաքացիներ, ովքեր հանգստի էին մեկնում սևծովյան Քոբուլեթի քաղաք։

Արդյունքում Հայաստանի 12 քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տուժել է նաև բեռնատար միկրոավտոբուսի վարորդը։ Բոլոր 13 տուժածները տեղափոխվել են Քութայիսիի կենտրոնական հիվանդանոց։

«Ավտոբուսում եղել է Հայաստանի 20 քաղաքացի, մենք Քոբուլեթի էինք գնում հանգստանալու։ Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, քանի որ այդ ժամանակ քնած էինք։ Չորս տուժածներ ծանր վիճակում են։ Ավտոբուսում երեխաներով ուղևորներ կային, նրանք նույնպես տուժել են»,- հեռուստաընկերությանը հայտնել է ուղևորներից մեկը՝ Հայաստանի բնակիչ Մարգուշ Դոնաևան։

«Մեզ մոտ 13 տուժած է տեղափոխվել, նրանց մեծամասնությունը Հայաստանի քաղաքացիներ են և Վրաստանի մեկ քաղաքացի։ Ելնելով վիճակի ծանրությունից՝ տուժածների մի մասը տեղավորվել է կրիտիկական բժշկության կենտրոն»,- ասել է Քութայիսիի կլինիկայի հերթապահ բժիշկ Սոֆո Պանչուլիձեն։
Ոստիկանության աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում և ուսումնասիրում են ՃՏՊ-ի պատճառները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: