486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փրկարարները ստուգում են մանկական կենտրոնում գտնված բալոնը
17:20
29 Հունիսի 2011

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մանկապատանեկան կենտրոնի նկուղից կասկածելի բալոն են հանել, որից, ըստ երևույթին, հեղուկ քլորի արտահոսք է տեղի ունեցել, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Արարատ Ռշտունին:

Նա պատմել է, որ կասկածելի բալոնը հայտնաբերվել է մոտավորապես կեսօրին նկուղում, որը հարակից է լողավազանին: Նկուղում տեղադրված են լողավազանի ջրի մաքրման համար նախատեսված ֆիլտրերն ու այլ սարքավորումներ:

Կենտրոնի տնօրենի մոտ կասկած է առաջացել, որ քլորի բալոններից մեկից տեղի է ունեցել քլորի արտահոսք, և նա զանգահարել է Փրկարար ծառայություն:

Օպերատիվ կերպով դեպքի վայր են մեկնել փրկարարները, ովքեր առգրավել են բալոնն ու տարել լաբորատորիա՝ փորձաքննության:

Ռշտունու խոսքով՝ այդ պահին կենտրոնի տարածքում գտնվող երեխաներն անհապաղ տարհանվել են շենքից: «Կենտրոնի աշխատակիցներից և սաներից ոչ մեկ իրեն վատ չի զգացել», - ընդգծեց տնօրենը:
Նա հավելեց, որ այժմ կենտրոնում պարապմունքները վերսկսվել են, բոլոր կառույցներն ու լողավազանը կրկին աշխատում են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:00
08 Նոյեմբերի 2017
Ավտովթար Երևանում` 3 մեքենաների մասնակցությամբ. վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում
Երևանում վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում:
12:12
08 Նոյեմբերի 2017
Երևանում 31–ամյա կինը փորձել է ինքնասպան լինել մոր աչքի առաջ
31–ամյա կինը մոր ներկայությամբ ցած է նետվել պատշգամբից։
10:15
08 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորը ծայրահեղ ծանր է
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։