477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սև կարապները սատկել են անհայտ վիրուսից
11:29
14 Հունիսի 2011

Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լճում սև կարապների սատկելու պատճառ է դարձել անհայտ տեսակի վարակը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։

Մայիսի 26-ին Երևանի կենդանաբանական այգին երկու սև կարապ է տրամադրել «Օպելա» ՍՊԸ-ին, որը գործարկում է Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճը: Ընկերությունը դիմել էր այգուն կարապներին վարձակալելու խնդրանքով, քանի որ լիճը շատ հարմար բնական միջավայր է կենդանիների այս տեսակի համար: Փոխանցումն արվել էր գրավոր պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգու կանոնադրությամբ սահմանված բոլոր իրավական պարտավորությունները:

«Ցավոք, կարապների զույգը, որը տրվել էր «Օպելա» ընկերությանը, մահացավ  տեղափոխումից կարճ ժամանակ անց: Սատկած թռչունները հետազոտվել են Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնում: Ստացված արդյունքների համաձայն, երկուսն էլ վարակված են եղել վիրուսային ինֆեկցիայով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանի կենդանաբանական այգու նոր ղեկավարությունը, որի տնօրեն վերջերս նշանակվեց Ռուբեն Խաչատրյանը, որոշում է կայացրել դադարեցնել հազվագյուտ կամ զգայուն կենդանական տեսակների (օրինակ խոշոր կատվազգիների, արջերի, գիշատիչ թռչունների և այլն) վարձույթը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։