480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի ավելի քան հիսուն բնակիչներ աղիքային ինֆեկցիայով են վարակվել. Առողջապահության նախարարություն
17:31
06 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/.  Երևանի ավելի քան հիսուն բնակիչներ վարակվել են աղիքային ինֆեկցիայով, ենթադրվում է, որ վարակվել են ջրից, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ 

Աղիքային անհայտ վարակի տարածման մասին ահազանգը ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչությունը ստացել է հունիսի 3-ի առավոտյան։ Նախարարության մասնագետները տեղում պարզել են, որ Նուբարաշեն շրջանի փողոցներից մեկում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

«Հունիսի 3-ից առայսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 57 մարդ՝ ընդհանուր թուլության, գլխապտույտների, սրտխառնոցի, ստամոքսային ցավերի և որոշ դեպքերում բարձր ջերմության հատկանիշներով»,- ասաց Ասոյանը՝ հայտնելով, որ մինչև լաբորատոր անալիզների վերջնական տրամադրումը կարելի է խոսել միայն անհայտ ծագման աղիքային հիվանդության մասին։
Ըստ նրա, հիվանդանոց տեղափոխվածներից 16-ը հասուն մարդիկ են և 41-ը՝ երեխաներ։ Ասոյանն ընդգծեց, որ հիվանդների հոսքը հիվանդանոցներ նվազել է, իսկ 26 մարդ արդեն դուրս է գրվել։

Նա կարևորեց այն հանգամանքը, որ վարակի տարածման կապակցությամբ չի գրանցվել ոչ մի ծանր դեպք և ավելացրեց, որ այս վարակը որևէ կերպ կապված չէ եվրոպական երկրներում բռնկված աղիքային ինֆեկցիայի հետ։
Հայաստանի առողջապահության նախարարության Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը նշեց, որ վարակը տեղային բնույթ է կրել, և, համաճարակաբանական հետազոտության համաձայն, կապված է խմելու ջրի հետ։

Նա նշեց, որ ջրամատակարարման գլխավոր օպերատորի՝ «Երևանջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել, ստուգվել են ջրատար խողովակները, իսկ լաբորատոր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հունիսի 3-ին ջուրը նորմայի սահմաններում է եղել, իսկ աղտոտումը, հնարավոր է, եղել է հունիսի 2-ին։

«Ընդհանուր առմամբ, մնացորդային քլորի ցուցանիշը ջրում հունիսի 3-ին բավարար մակարդակում է եղել, սակայն բնակիչների կողմից բողոքները շարունակվել են։ Նշվել է նաև ոչ մեծ վթար, որն օպերատիվ կերպով վերացվել է ընկերության կողմից, և որը կարող էր վարակի տարածման պատճառ դառնալ»,- ասաց Վանյանը։

Նա նշեց, որ վարակի հնարավոր տարածման բոլոր աղբյուրները վնասազերծվել են, սակայն ուսումնասիրությունները շարունակվում են, կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում, ինչի կապակցությամբ նա առաջարկեց շրջանի բնակիչներին հաջորդ երկու օրվա ընթացքում անպայման եռացնել խմելու ջուրն օգտագործումից առաջ՝ մինչև բոլոր հանգամանքների պարզումը։
«Իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, կանխարգելիչ քայլերը շարունակվում են, և նկատվում է հիվանդների թվի նվազում»,- ասաց Վանյանը, նշելով, որ համաճարակաբանները բնակչության հետ բացատրական աշխատանք են անցկացրել։

«Երևանջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ընկերության կողմից ահազանգի ստացումից անմիջապես հետո լաբորատոր հետազոտություններ են անցկացվել, որոնք նորմերի որևէ խախտում չեն հայտնաբերել։

«Ջրի որակի որևէ շեղում չկա, առավել ևս, որ ջուրը դեպի այդ շրջան ոչ թե տեղային ուղիով է գալիս, այլ Գառնիի ընդհանուր ջրատարով, որը սնում է մայրաքաղաքի նաև այլ շրջաններ, սակայն դրանցից որևէ մեկում նմանատիպ դեպք չի գրանցվել»,- ասաց Գրիգորյանը։
Նա միաժամանակ նշեց, որ մայրաքաղաքում ջրամատակարարման համակարգը բավականին հնացած է, և թեև ընկերությունը պարբերական նորոգում է իրականացնում, այնուամենայնիվ, ջրամատակարարման բազմաթիվ գծեր հիմնանորոգման կարիք են զգում, ինչի համար «Երևանջուրն» առաջիկայում մտադիր է վարկային միջոցներ ներգրավել։

Ըստ նրա, «Երևանջուրը» ջրի որակի կանոնավոր ստուգումներ և չափումներ է կատարում և ընդգծեց, որ ընկերությունը զերծ կմնա նախնական եզրակացություններից մինչև հակահամաճարակային տեսչության լաբորատոր հետազոտությունների արդյունքները ստանալը, որոնք, հավանաբար, կլինեն արդեն երեկոյան։

«Եթե հետազոտությունները ցույց տան, որ աղիքային վարակը կապված է ընկերության տրամադրած ջրամատակարարման ծառայությունների որակի հետ, ապա «Երևանջուրը» պատրաստ է իր վրա տուժած ընտանիքներին փոխհատուցում վճարելու պարտավորություն վերցնել»,- ասաց Գրիգորյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել: