478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Գետերի վարարման հետևանքով
15:53
01 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Մշակովի հողատարածքներ, պտղատու այգիներ, խմելու ջրի ջրատարի մի հատված, ինչպես նաև Հայաստանի Վայոց Ձորի մարզային ավտոճանապարհը ողողվել են ջրով  Եղեգիս գետի վարարման հետևանքով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԻՆ Փրկարար ծառայությունից:

Մայիսի 31-ի առավոտյան տեղեկություն է ստացվել այն մասին, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Գետափ գյուղին պատկանող խմելու ջրի ջրատարի մի հատված, ինչպես նաև մոտ 3 հա մշակովի հողատարածք:

Նույն օրը երեկոյան ստացված տեղեկության համաձայն, ողողվել են նաև Վայոց ձորի Հերմոն գյուղին պատկանող մշակովի հողատարածքներ, և ջրածածկման վտանգ է սպառնում հետիոտնային երկու կամրջի:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Գիշերը պարզ է դարձել, որ ողողված հողատարածքների չափը ճշտվում է, իսկ հետիոտնային երկու կամրջին ջրածածկման վտանգ չի սպառնում:     
 
Նույն օրը երեկոյան տեղեկություն է ստացվել, որ  Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Վայոց ձորի մարզի Շատին-Եղեգիս միջհամայնքային ավտոճանապարհի մոտ 30 մ ճամփեզրի հատվածը և 1000 քմ պտղատու այգին:

Դեպքի վայրում է գտնվել Վայոց ձորի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Ավտոճանապարհի ողողման հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի, ողողման շարունակվելու դեպքում կդառնա անանցանելի:

Բացի այդ, նույն օրվա երեկոյան հաղորդագրություն է ստացվել, որ Գավառա գետի վտակը վարարել է, և ջրածածկման վտանգ է սպառնում Գեղարքունիքի մարզի  Գանձակ գյուղի ափամերձ հողատարածքներին:

Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային վարչության փրկարար ջոկատը:
Երկու ժամվա ընթացքում փրկարարների և գյուղացիների համատեղ ուժերով իրականացվել են գետի հունի պատերի և ափապատնեշների ամրացման աշխատանքներ:
    
Ժամը 21.30-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։
21:10
19 Օգոստոսի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում, 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
«Opel Astra» ավտոմեքենայի 2 ուղևոր տեղում զոհվել է։
13:58
19 Օգոստոսի 2017
Mercedes-ի վարորդը մահացել է Կապանում տեղի ունեցած ՃՏՊ-ում
Գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Կապան քաղաքում:
11:33
18 Օգոստոսի 2017
Մոխրացած դի է հայտնաբերվել ավտոմեքենայում
Նախօրեին Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենա է հայտնաբերվել։
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում: