485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Նովոսիբիրսկում հարձակման է ենթարկվել հայտնի քանդակագործ Արամ Գրիգորյանը
13:11
01 Հունիսի 2011

Նախօրեին Նովոսիբիրսկում հարձակման է ենթարկվել հայտնի քանդակագործ Արամ Գրիգորյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նովոսիբիրկսի շրջանի ՆԳԳՎ-ի մամուլի ծառայության աշխատակիցները գործակալությանը տեղեկացրել են, որ միլիցիան չի կապում միջադեպը քանդակագործի հասարակական և մասնագիտական գործունեության հետ:

Գրիգորյանը հարձակման է ենթարկվել երեքշաբթի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Աշխատավայր գնալու ճանապարհին նրա վրա են հարձակվել  երկու անհայտ անձինք և ծեծի են ենթարկել, ինչից հետո փախուստի են դիմել: Տուժողն ինքն է եկել միլիցիայի հերթապահ բաժին և հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել:

«Տեղի ունեցածի և տուժածի հասարակական կամ մասնագիտական գործունեության միջև կապ չի հաստատվել: Այժմ լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ գործը կարող է որակվել ՌԴ ՔՕ հոդվածների հատկանիշներով, որոնք պատասխանատվություն են նախատեսում խուլիգանության կամ մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

ՌԻԱ Նովոստի գործակալությանը դեռ չի հաջողվել կապվել Գրիգորյանի հետ: Նա Նովոսիբիրսկի 115-ամյակի կապակցությամբ 2008թ.-ին ստեղծել է 3,2 մետր երկարություն ունեցող քանդակ, որը նվիրված է Նովոսիբիրսկի պատմական շենքերի հեղինակ, ճարտարապետ Անդրեյ Կրյաչկովին:

Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Գրիգորյանը Նովոսիբիրսկում հանրաճանաչ է դարձել ոչ թե ստեղծագործական աշխատանքների շնորհիվ, այլ «Ավազակային Նովոսիբիրսկ» անվանմամբ տեսանյութերը նախորդ տարի ինտերնետում ներկայացնելուց հետո, որոնցում քանդակագործը զգացմունքային կերպով պատմում է պաշտոնյաների, նրա կարծիքով, անօրինական գործողությունների մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
13:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
12:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։