484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱԱԾ-ն ձերբակալել է ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին
12:27
24 Մայիսի 2011

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալել է Երևանի բնակիչ Հայկ Վարդանյանին, ով կիրակի զանգահարել էր օդանավակայան և հայտնել, թե իբր ինքնաթիռներից մեկում ռումբ է տեղադրված:

Մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ  էր ստացվել, որ նույն օրվա Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված:

Համապատասխան   ծառայությունների համատեղ  ստուգման արդյունքում  պարզվել է, որ ահազանգը կեղծ էր:

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին, հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ զգուշացնում է, որ  նմանատիպ  արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
13 Դեկտեմբերի 2017
Մեկ օրվա մեջ երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել Իրանում
Իրանում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել։
10:15
13 Դեկտեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:26
12 Դեկտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ Արմավիրում. բախվել են հարսանեկան արարողությանը մասնակցող Mercedes–ն ու Lexus–ը. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
16:16
12 Դեկտեմբերի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Ներքին Պտղնիի գերեզմանոցում
Պտղնիի գերեզմանոցում դի է հայտնաբերվել` կիսանստած վիճակում
16:09
12 Դեկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել։
13:21
12 Դեկտեմբերի 2017
21-ամյա զինծառայողը սպանվել է Արցախում համածառայակցի կողմից
Նախօրեին ՊԲ զինծառայող է  զոհվել:
13:23
11 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կասյան փողոցի էստակադայի վրա. երկու մարդ հոսպիտալացվել է
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:25
11 Դեկտեմբերի 2017
Ողբերգական վրաերթ Իջևանում. 21–ամյա զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51–ամյա մի կնոջ.
Նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում:

13:58
10 Դեկտեմբերի 2017
Վրաերթ Շիրակում. 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Շիրակում տեղի է ունեցել վրաերթ, 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։
19:09
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում. Opel-ը հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
17:46
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Հայաստանի 34–ամյա քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։
13:44
08 Դեկտեմբերի 2017
Երևանում ՃՈ Toyota-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: