486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փրկարարները փնտրում են գետն ընկած ավտոմեքենայի երկու ուղևորներին
19:17
16 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայ փրկարարները փնտրում են նախօրեի առավոտյան Լոռու մարզի Փամբակ գետն ընկած ավտոմեքենայի  երկու ուղևորներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԻՆ Փրկարար ծառայությունից։ 

Գերատեսչության աշխատակցուհու խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվել են կիրակի մինչև ուշ երեկո և վերսկսվել են երկուշաբթի առավոտյան։ «Հենց որ որևէ տեղեկություն ունենանք, կտեղեկացնենք այդ մասին»,- ասաց նա։

Ոստիկանության ամփոփագրի համաձայն, նախօրեի առավոտյան ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը:

50-ամյա վարորդ Արսեն Կիրակոսյանը ավտոմեքենայից դուրս է ցատկել և նույն օրը, ժամը 09.50-ին, ներկայացել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ 4 ուղևորները մնացել են ավտոմեքենայի մեջ:

Որոնողական աշխատանքների շնորհիվ, Ձորագետ համայնքի սկզբնամասում`  Փամբակ գետում, հայտնաբերվել են  2 ուղևորների՝ Ալավերդի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Ասրյանի և 43-ամյա Մարատ Շախկուլյանի դիակները:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս ուղևորներին՝ 54-ամյա Վահան Երիցյանին և 45-ամյա Հարություն Երզնկյանին  հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։