481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի վթարային ԱԷԿ-ից մոտ 300 կմ հեռավորության վրա
10:26
10 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. 5,8 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել երեքշաբթի Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը։

Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի կենտրոնը Ֆուկուսիմա քաղաքից 270 կիլոմետր հեռավորության վրա է եղել, օջախը՝ 30 կմ խորության վրա։

Մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո տարածաշրջանում գրանցվել են հարյուրից ոչ պակաս հետցնցումներ, որոնցից մի քանիսի մագնիտուդը գերազանցել է 6,0-ն։
Սեյսմոլոգների տվյալներով, ավելի քան 5,0 մագնիտուդով երկրաշարժեր կարող են շարունակվել Հոնսյու կղզու շրջանում առնվազն դեռ երկու ամիս։ Ֆուկուսիմա քաղաքը համանուն շրջանի անունն է, որտեղ գտնվում են մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից տուժած երկու ատոմակայանները։

«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում աղետի հետևանքով գրանցվել է վթարների շարք՝ սառեցման համակարգի խափանման պատճառով։ ԱԷԿ-ում արձանագրված արտակարգ պատահարների հետևանքով բացահայտվել է ռադիացիայի արտահոսք, ինչը ստիպել է իշխանություններին մարդկանց տարհանել ատոմակայանի շուրջ 20 կիլոմետրանոց գոտուց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:59
29 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
29 Մայիսի 2017
Ահազանգ ԱԻՆ–ում. «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված
Այսօր առաովոտյան ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» մարզադաշտի արածքում ռումբ է տեղադրված։
12:27
28 Մայիսի 2017
Տավուշում «Վերջին զանգի» օրը շրջանավարտ աղջիկ են «փախցրել»
Տավուշի մարզի 17-ամյա բնակչուհուն իր «Վերջին զանգի» օրը «փախցրել են»:
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։