478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Գարնանային հեղեղումները մի շարք վնասներ են հասցրել հանրապետությունում
12:55
03 Մայիսի 2011

Գարնանային հեղեղումները մի շարք վնասներ են հասցրել հանրապետությունում, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
 
Մայիսի 2-ին,ժամը 12.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման պատճառով վնասվել է Երևան–Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ում գտնվող կամուրջը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական  վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ կամրջի  3-րդ միջանկյալ հենարանի 1-ին հենապատը վնասվել է ամբողջությամբ, իսկ 4-րդ հենարանի 1-ին հենապատը` մասնակի: Կամրջի փլուզումը կանխելու և ան¬վտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կամրջի ձախակողմյան երթևեկությունը փակվել է:

Ուսումնասիրվել են նաև Եղեգիս և Արփա գետերի առավել հեղեղավտանգ վայրերը: Պարզվել է, որ Եղեգիս գետի վարարման պատճառով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-4-րդ կմ-ում վնասվել է 46 մ երկարությամբ ճանապարհահատված: Գետը քշել տարել է նաև 7 ճամփեզրյա պարապետներ և վնասել 4-ը: Ջրածածկվել են Գետափ գյուղի 2,5 հա մշակովի հողատարածքները:

Արփա գետի վարարման հետևանքով Եղեգնաձոր քաղաքի հարակից հանդամասերում ջրածածկվել են 54 հա հողատարածքներ, «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի Վայքի մասնաճյուղի ենթակայանի տարածքը` 2400 քմ մակերեսով, Ազատեկ գյուղի 8 հա, Արփի  գյուղի 6 հա և Արենի գյուղի 1 հա մշակովի հողատարածքները, արմատախիլ է եղել 98 պտղատու ծառ:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138 կմ-ում անձրևաջրերը քանդել են ճամփեզրի հենապատը ( 10 մ բարձրությամբ և 5 մ երկարությամբ) և ճամփեզրը` 1 մ:

Վնասի չափերը ճշտվում են մարզում մշտական գործող հանձնաժողովի կողմից:  

Հեղեղատներ են առաջացել եվ վնասներ պատճառել նաև Արարատի մարզում. Հրազդան գետի վարարման հետևանքով ՝Սայաթ–Նովա գյուղում,Վեդի գետի վարարման հետեվանքով՝Վեդի քաղաքում:
Դեպքերի մասին տեղյակ են պահվել համապատասխան կազմակերպությունները: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
18:04
19 Սեպտեմբերի 2017
Արմավիրի տներից մեկն ամբողջությամբ այրվել է. հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ
Հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ։
11:30
19 Սեպտեմբերի 2017
Անհայտ անձը հայտնել է Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկների մասին
Երեքշաբթի անհայտ անձից հաղորդում է ստացվել մայրաքաղաքում տեղադրված ռումբերի մասին։
10:33
19 Սեպտեմբերի 2017
Զգոն եղեք. օձ է հայտնաբերվել դպրոցի մոտակայքում
Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
20:40
18 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Տավուշում. 18–ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` հոսպիտալացվել
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
11:55
18 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
13:44
17 Սեպտեմբերի 2017
Մայրը 43-ամյա որդուն ննջասեյակում կախված է հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
12:51
17 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Երևանի հայտնի սրճարանում
Նախօրեին հրդեհ է բռնկվել Երևանի հայտնի սրճարաններից մեկում:
21:15
16 Սեպտեմբերի 2017
Երևանում պատշգամբից ընկած երեխան տանը եղել է տատիկի հետ
Այսօր Երևանի Արցախի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբից երեխա է ընկել:
18:50
16 Սեպտեմբերի 2017
Երևանում պատշգամբից 7 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում այսօր 7 տարեկան ընկել է բարձրահարկ շենքի պատշգամբից։
13:05
16 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ՃՏՊ Արագածոտնում. վարորդը տեղում մահացել է
Շաբաթ օրը խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։