484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի և ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուք՝ Տվերում
10:41
26 Ապրիլի 2011

Կիրակի երեկոյան Տվերում հայկական և ադրբեջանական համայնքների մի քանի տասնյակ ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային քաշքշուկ է տեղի ունեցել, յոթ մարդ տուժել է, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին է հաղորդել ՆԳՎ տարածաշրջանային բաժնի ներկայացուցիչը:

«Ընդհարումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17։30-ին Տվերի Զավոլժիեյի շրջանում հայերի և ադրբեջանցիների միջև։ Յուրաքանչյուր կողմից մասնակցել է ավելի քան 20 մարդ։ Արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով Տվերի հիվանդանոցներ են դիմել յոթ մարդ։ Նրանցից ոմանք հոսպիտալացվել են»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, միլիցիան ստուգում է անցկացնում, լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Որպեսզի կասեցվի բախման զարգացումը, կանխարգելիչ զրույցներ են անցկացվել համայնքների ներկայացուցիչների հետ։
Տվերում զանգվածային ծեծկռտուքի հնարավոր պատճառների թվում իրավապահ մարմինները նշում են սադրանքը։ Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, ապրիլի 24-ին՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ադրբեջանցիները շրջել են Տվերի փողոցներով թուրքական դրոշով։ Իրավապահների կարծիքով դա էլ կարող էր հայկական կողմին հրահրել քաշքշուկի։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։