486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը բացահայտվել է. Լուկաշենկո
17:53
13 Ապրիլի 2011

Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը բացահայտվել է, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր ժամը 5.00-ին հանցագործությունը բացահայտվեց: Նրանք տվեցին իրենց ցուցմունքները»,- հետաքննության արդյունքների վերաբերյալ օպերատիվ զեկույցի ժամանակ ասել է Լուկաշենկոն:

«Կարևորն այն է, որ մենք գիտենք՝ ով և ինչպես է իրագործել»,- ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Չեկիստներին և միլիցիային մեկ օր է պահանջվել, որպեսզի ժամը իննին (նախօրեին՝ ապրիլի 12-ին) առանց աղմուկի փայլուն օպերացիա իրականացնեն և կալանավորեն ահաբեկությունն իրագործողներին»,- ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործության հստակ ժամանակագրություն են կատարել, ձերբակալության օպերացիայի ակտիվ փուլը հիանալի է անցել:

Նա նաև նշել է, որ շատ նյութեր են ներկայացրել քաղաքացիները:
«Մենք պետք է սեղմ ժամկետներում ավարտենք միջոցառումների բոլոր ընթացակարգերն ու գործը դատարան փոխանցենք»,- ասել է Լուկաշենկոն:

Միաժամանակ Լուկաշենկոն խնդրել է բժիշկներին փրկել բոլոր վիրավորներին: «Ես գիտեմ՝ այսօր բժիշկները չեն հրաժարվում տուժածների մահճակալների կողքին կանգնելուց: Բոլորին հարկավոր է փրկել»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա երախտագիտություն է հայտնել բժիշկներին տոկունության և արիության համար: Մինսկի քաղաքապետին դիմելով՝ նա պահանջել է, որ «Մոսկովսկայա» մետրոյի առաջին գիծը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկությունը, այսօր սկսի աշխատանքը: «Պետք է երթևեկությունը սկսել կամ երեկոյան, կամ գիշերը, բայց դա պետք է անել»,- ասել է Լուկաշենկոն:

Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոյում պայթյուն է տեղի ունեցել երկուշաբթի, երբ մետրոյում մեծ թվով մարդիկ են եղել: Վերջին տվյալներով՝ մահացել է 12, վիրավորվել ավելի քան 190 մարդ: Տուժածների թվում երեք ռուս կա: Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
27 Փետրվարի 2017
Տաքսու վարորդի սպանության կասկածյալը նախկինում էլ է դատապարտված եղել. ևս մեկ գործ կա դատարանում
Նախօրեին Արագածոտնում դաժան սպանության կասկածյալը մեկ այլ գործով էլ է մեղադրվել և դատապարտվել։
19:25
27 Փետրվարի 2017
Դավիթաշենում 25–ամյա աղջիկը կախվել է էլեկտրական հոսանքի լարով
Երևանի Դավիթաշեն թաղամասում ինքնասպանության դեպք է գրանցվել:
16:11
27 Փետրվարի 2017
Հայաստանի քաղաքացի է գնդակահարվել Մերձմոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում
Հայաստանի 35–ամյա քաղաքացին մահացել է հարզենային վնասվածքից մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում։
14:55
27 Փետրվարի 2017
ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել` վնասելով երակները
Նախօրեին ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել Երևանում։
13:14
27 Փետրվարի 2017
Վիճել են, գյուղացիները վախեցել են մոտենալ, մեկ էլ տեսել են` վիզը կտրել է. մանրամասներ Արագածոտնի դաժան սպանությունից
Սպանությունը տեղի է ունեցել գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ։
11:15
27 Փետրվարի 2017
Ավտովթար Երևանում` երթուղային «Գազելի» մասնակցությամբ. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
10:15
27 Փետրվարի 2017
Դաժան սպանություն Արագածոտնում. 25–ամյա տղամարդը դանակով կտրել է 20–ամյա տաքսիստի պարանոցը. մանրամասներ
Նախօրեին՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:35
26 Փետրվարի 2017
Ինքնասպանության փորձ Երևանում
Նախօրեին երեկոյան Երևանում 50–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել։
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։