480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
NISA-ն «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վտանգի մակարդակը հասցրել է առավելագույն ցուցանիշի
12:26
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ում վտանգի մակարդակը երեքշաբթի բարձրացվել է մինչև առավելագույն՝ չեռնոբիլյան ցուցանիշին հավասար մակարդակի, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի միջուկային և արդյունաբերական անվտանգության հանձնաժողովին (NISA)։

Ավելի վաղ՝ երեքշաբթի, ճապոնական ԶԼՄ-ները՝ Կիոդո գործակալությունը և NHК հեռուստաալիքը, փոխանցել են, որ NISA-ն նման որոշում կընդունի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Երեքշաբթի կայացած խորհրդակցությունում NISA-ն հաղորդել է, որ «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ից տասը հազար Տբկ/ժամ (տերաբեքերել) սահմանների ճառագայթում է արձակվում՝ սա ատոմային ոլորտի աշխատակիցներին պաշտոնական առիթ է տալիս կայանին տալու INES միջազգային սանդղակով վտանգի առավելագույն, յոթերորդ մակարդակը։

Մինչև ներկա պահը վթարային ԱԷԿ-ն ուներ վտանգի հինգերորդ մակարդակ։

Միջուկային վտանգի առավելագույն մակարդակը սահմանվել է մեկ անգամ՝ 1986 թվականի Չեռնոբիլի վթարի ժամանակ։ INES գնահատականներով, առավելագույն, յոթերորդ մակարդակը բնութագրվում է շրջակա միջավայր յոդին-131-ի ավելի քան 10 հազար Տբկ/ժամ ռադիոակտիվ նյութերի արձակումով։

NISA-ն հրապարակել է նաև կուտակվող ռադիացիայի նախնական հաշվարկը՝ նշելով, որ այն գերազանցում է տարեկան 1 միլիզիվերթ թույլատրելի նորմը ԱԷԿ-ից դեպի հյուսիս-արևելք մինչև 60 կմ սահմաններում և «Ֆուկուսիմա-1»-ից դեպի հարավ-արևմուտք մինչև 40 կմ հեռավորության վրա։

NISA-ի ղեկավար Խարուկի Մադարամեն (ում խոսքերը մեջբերում է Կիոդո գործակալությունը) միաժամանակ ասել է, որ «Ֆուկուսիմա-1»-ում 10 հազար Տբկ հզորությամբ ճառագայթումը կշարունակվի միայն մի քանի ժամ։ NISA-ի կարծիքով, որոշ ժամանակ անց յոդին-131-ի արտանետումն ԱԷԿ-ից կկրճատվի մինչև մեկ ՏԲԿ/ժամ։

Ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 11-ին, Ճապոնիայում 9,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել մարտի 11-ին, այն ավելի քան տասը մետր բարձրության ցունամի էր առաջացրել: Տարերային աղետի զոհ են դարձել, վերջին տվյալներով, ավելի քան 13 հազար մարդ, ավելի քան 14,6 հազար մարդ անհետ կորած են։

Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում գրանցվել են ռեակտորների սառեցման համակարգի խափանումից առաջացած վթարներ։ Միջադեպերի արդյունքում ԱԷԿ-ում բացահայտվել է ռադիացիայի արտահոսք, ինչը ստիպել է իշխանություններին տարհանել մարդկանց ԱԷԿ-ի շուրջ 20-կիլոմետրանոց գոտուց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
13:56
01 Դեկտեմբերի 2016
Թմրանյութ` դատապարտյալի համար նախատեսված կոշիկի քսուքի մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին «Կոշ» ՔԿՀ–ի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել դատապարտյալի հանձնուքի մեջ:
11:35
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով
Հայաստանի երեք քաղաքացի է տուժել նախօրեին Թբիլիսիում գրանցված ավտովթարի հետևանքով։
23:20
30 Նոյեմբերի 2016
Սևան–Երևան ճանապարհին «Opel»–ը շրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
Այսօր երեկոյան ավտովթար է գրանցվել Սևան-Երևան ավտոճանապարհին։
20:13
30 Նոյեմբերի 2016
Պարզվել է «Վանաձոր» ԲԿ–ում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը
Պարզվել է «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը։