483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացի է տուժել. ԱԳՆ
12:03
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքցաի Սամվել Էրիկի Սահակյանը տուժել է Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունից, <<Նովոստի-Արմենիա>> գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

<<Տուժածը գտնվում է հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում, նա լսողության խնդիր ունի: Նրա կյանքին վտանգ չի սպառնում>>,- նշեց Տիգրան Բալայանը:

Մինսկի <<Օկտյաբրսկայա>> մետրոյում պայթյուն էր տեղի ունեցել երեկ երեկոյան, երբ մետրոյում մեծ թվով մարդիկ են եղել: Վերջին տվյալով՝ մահացել է 12, վիրավորվել 149 մարդ, որոնցից 22-ն այժմ ծանր վիճակում են: Տուժածների թվում երկու ռուս կին կա:

Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկություն է որակել: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ պայթյունը կարող էին կազմակերպել ինչպես արտասահմանից, այնպես էլ երկրի ներսից, և հանձնարարել է հանրապետությունում <<առավելապես ուժեղացնել>> անվտանգության միջոցները: Երկրի ղեկավարը պահանջել է <<երկիրը շուռ տալ, բայց գտնել այն հրեշներին>>, ովքեր կազմակերպել են պայթյունը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:24
30 Մարտի 2017
Դժբախտ պատահար Հայաստանում. հսկայական քարն ընկել է բանվորի վրա
Նախօրեին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
12:28
30 Մարտի 2017
Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. 24–ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր գիշերը Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնատար գնացքը բախվել է Nissan Fuga մակնիշի մեքենային։
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։