483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը 500 հազար դոլար է հատկացրել Ճապոնիային աջակցելու նպատակով [Տարբերակ 1]
11:57
07 Ապրիլի 2011

Խմբագրի կողմից ավելացվել են ՀՀ փոխարտգործնախարարի խոսքերը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը 500 հազար դոլար է հատկացրել՝ երկրաշարժից տուժած Ճապոնիային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նման որոշում է ընդունվել հինգշաբթի գործադիր իշխանության նիստի ընթացքում:

Ինչպես նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանն առաջին երկրներից էր, որը պատրաստակամություն հայտնեց օգնել Ճապոնիային ավերիչ երկրաշարժից հետո:

«Ճապոնական կողմի հետ անցկացված քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել դրամական միջոցների տեսքով աջակցություն ցուցաբերելու նպատակահարմարության մասին», - նիստի ընթացքում ասել է Քոչարյանը:

Փոխարտգործնախարարը նշել է, որ Ճապոնիան միշտ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին դրամաշնորհների, վարկային ծրագրերի և մարդասիրական աջակցության ծրագրերի տեսքով, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 385 մլն դոլարը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ այս ամենը քաղաքական ակցիա է, որը բարոյական նշանակություն ունի: «Մենք կատարում ենք մեր բարոյական պարտքը՝ Ճապոնիային մեր ազգի վերաբերմունքն իրենց նկատմամբ ցույց տալու համար», - ասել է նա:

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 9,0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11-ին: Այն 10 մետր բարձրության ցունամի է առաջացրել: Ոստիկանության տվյալների համաձայն՝ բնական աղետի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների ընդհանուր թիվը 27 հազար 631-է:

Երկրաշարժից և ցունամիից հետո «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում մի շարք վթարներ են գրանցվել, որոնք առաջացել են սառեցման համակարգերի խափանման պատճառով: ԱԷԿ-ում գրանցվել է ռադիացիայի արտահոսքի մի քանի դեպք: Ավելի ուշ տեղեկատվություն է հայտնվել, որ Ճապոնիայի մի շարք շրջաններում ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել օդում, ծովի և խմելու ջրում, ինչպես նաև մթերքում: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ: