482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ենթադրվում է, որ երկու հայ է զոհվել Կոնգոյում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով
15:06
05 Ապրիլի 2011

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նախօրեին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ենթադրաբար երկու հայ է զոհվել, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:

Նրանք բոլորը ՄԱԿ-ի առաքելության ինքնաթիռի անձնակազմի անդամներ էին և Аirzena - Georgian Airways վրացական ավիաընկերության աշխատակիցներ, որին պատկանում էր ավիավթարի ենթարկված ինքնաթիռը: Զոհվածների թվում է 22-ամյա օդաչու Դավիթ Ցուցկիրիձեն, անձնակազմի անդամ Գուրամ Կեպուլաձեն և տեխնիկ Ալբերտ Մանուկովը:

Ճշտվում է ավիավթարում զոհված, Վրաստանի ևս մի քաղաքացու անձը: Ենթադրվում է, որ նա անձնակազմի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյանն է:
Հեռուստաընկերության տվյալների համաձայն, ինքնաթիռում գտնվող անձնակազմի չորս անդամներն ու 29 ուղևորները զոհվել են: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ը, մեկ մարդ ողջ է մնացել:

Аirzena ընկերությունից նշում են, որ ավիավթարի պատճառը կարող էին լինել եղանակային վատ պայմանները, CRJ-100 տիպի ինքնաթիռը տեխնիկապես սարքին վիճակում էր: Ինքնաթիռը վերջին անգամ ստուգվել էր դեկտեմբերի 22-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է ավիաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին, ինքնաթիռը վայրէջք է կատարել տրոպիկական հորդառատ անձրևի և քամու պայմաններում, ինչի պատճառով հարվածել է վազքուղուն: Ինքնաթիռը բաժանվել է երկու մասի և բռնկվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:35
24 Հոկտեմբերի 2017
Երևանի բակերից մեկում Ford Focus մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
Գիշերը Երևանի բակերից մեկում Ford Focus մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել։
01:52
24 Հոկտեմբերի 2017
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում. 2 զինծառայող մահացել է
Նախօրեին` հոկտեմբերի 23–ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում։
14:52
23 Հոկտեմբերի 2017
Փլուզում Ախթալայի կոմբինատում. 38–ամյա աշխատողը մահացել է
Այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։
13:43
23 Հոկտեմբերի 2017
Վայոց Ձորում ՈՒԱԶ–ն ընկել է ձորը. ժամկետային զինծառայող է մահացել
Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Վայոց Ձորում։
12:54
23 Հոկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
11:58
23 Հոկտեմբերի 2017
Արմավիրում բնակելի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 14–ից ավելի ընտանիք մնացել է անօթևան (ՖՈՏՈ)
Նախօրեին Արմավիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 14 ընտանիք մնացել է անօթևան։
19:37
22 Հոկտեմբերի 2017
Չինաստանում ավտոմեքենան ՃՏՊ–ից հետո հայտնվել է ծառի վրա (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ծառի վրա։
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով: