478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Յավա կղզում 6,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի առաջացման վտանգ կա
11:19
04 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի առավոտյան 6,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի հարավում գտնվող Յավա կղզում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիա մայրաքաղաք Ջակարտայից 412 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 24 կմ խորության վրա:

Տուժածների և վնասների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

Ինդոնեզիացի սեյսմոլոգները վերանայել են երկրաշարժի մագնիտուդը՝ հասցնելով այն 7,1-ի և հայտարարել են ցունամիի առաջացման վտանգի մասին:

Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է ցունամիի վտանգի մասին Հնդկական օվկիանոսի բոլոր տարածքների համար:

2004 թ.-ի դեկտեմբերի 26-ին Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևելյան ափին տեղի է ունեցել ժամանակակից պատմության մեջ ամենաուժեղ և ավերիչ երկրաշարժերից մեկը: 8,9 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով առաջացած մակընթացային ալիքը հասել է Շրի Լանկայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Թայլանդի, Մալազիայի ափամերձ շրջաններ: Այդ երկրներում ցունամիի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը մինչև հիմա հստակ հայտնի չէ, սակայն տարբեր տվյալների համաձայն՝ զոհվել է շուրջ 230 հազար մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։
13:01
26 Հուլիսի 2017
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան:
12:17
26 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ոստիկանություն
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
11:14
26 Հուլիսի 2017
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
17:34
25 Հուլիսի 2017
Սևանում դուստրը փորձել է խեղդել մորը
47–ամյա դուստրը փորձել է խեղդել 81–ամյա մորը։
16:43
25 Հուլիսի 2017
Վանաձորում երեք անհայտ անձ աղջկա են բռնաբարել
Վարաձորում երեք անհայտ անձ աղջիկ են առևանգել, ինչից հետո բռնաբարել են նրան։
12:18
25 Հուլիսի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Գյումրու բենզալցակայանում
Երեքշաբթի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։