482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մասնագետները հույս ունեն Ճապոնիայից վերադառնալ մարտի 17-ին
13:12
15 Մարտի 2011

Ճապոնիայում գտնվող հայ մասնագետների խումբը հույս ունի մարտի 17-ին Հայաստան վերադառնալ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի ականատես դարձած հայ մասնագետներից մեկը։

Մի խումբ հայ մասնագետներ Ճապոնիայում են գործուղմամբ։ Ծրագրվում էր, որ նրանք Երևան պետք է վերադառնային նախորդ շաբաթ։

Գործակալության զրուցակցի խոսքերով, այժմ նրանք Օսակայի հյուրանոցներից մեկում են, որտեղ սպասում են թռիչքի։ Նա հաղորդեց, որ հայ քաղաքացիները մշտական կապի մեջ են Ճապոնիայում Հայաստանի դեսպանի հետ, և վաղը ծրագրված է նրանց թռիչքն Օսակայից Տոկիո, այնուհետև՝ Մոսկվա, իսկ այնտեղից, եթե ծրագրերը չփոխվեն, հավանաբար մարտի 17-ին նրանք կժամանեն Երևան։
 
«Այժմ ևս մի քանի հայրենակիցների հետ թռիչքի ենք սպասում Օսակայի հյուրանոցներից մեկում, իսկ երկրաշարժի պահին ես Ուբա քաղաքում էի։ Օսակայում այժմ հանգիստ է, որևէ լուրջ ավերածություն գործնականորեն չկա։ Հանգիստ է նաև Ուբայում՝ քաղաքը երկրաշարժի գոտուց հեռու է։ Քաղաքում խուճապ չկա»,- ասաց գործակալության զրուցակիցը։
 
Նրա խոսքերով, բարդությունները ներկա պահին կապված են Ճապոնիայի ատոմակայանների հետ, և քանի որ դրանք Տոկիոյից հեռու չեն, քաղաքում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են կատարվում։
 
Ճապոնիայում 9,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել մարտի 11-ին, այն ավելի քան տասը մետր բարձրության ցունամի էր առաջացրել: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել էր Տոկիոյի 373 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախը 24 կմ խորություն է ունեցել: Ուրբաթ օրվանից այդ տարածքում հետցնցումներ են նկատվել, որոնցից մի քանիսի մագնիտուդը գերազանցել է 6,0-ն:

Զոհվածների և տուժածների թիվը գերազանցել է 5 հազար մարդը, երկուշաբթի հայտնեց «Կիոդո» գործակալությունը։ Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը միայն Միյագիի շրջանում կարող է հասնել 10 հազար մարդու: Աղետի գոտուց տարհանվել է մոտ 550 հազար մարդ:
Երկրաշարժի հետևանքով առաջացած վնասվածքների արդյունքում ռեակտորների սառեցման համակարգերի խափանման պատճառով կանգնեցվել են ճապոնական մի քանի ԱԷԿ-երի աշխատանքները, ինչն էներգամատակարարման խափանումների է հանգեցրել։
 
«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-երում մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ սառեցման համակարգի խափանման հետևանքով։ «Ֆուկուսիմա-1»-ում մասնագետներին հաջողվել է դուրս հանել ռեակտորի պաշտպանական թաղանթում կուտակված գազի մի մասը՝ վերացնելով նրա քայքայման վտանգը։ Սակայն մարտի 12-ին այդ ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է չորս մարդ։ Տարհանում է հայտարարվել «Ֆուկուսիմա-1»-ի շուրջ 20 կմ շառավղում։ Երկուշաբթի պայթյուն է արձանագրվել նույն ատոմակայանի երրորդ էներգաբլոկում։
 
Վթարային անջատումներից խուսափելու համար Ճապոնիայի կառավարությունն էներգետիկներին հրահանգել է էլեկտրաէներգիայի մատակարարման պլանային անջատումներ սկսել։
 
Հայ փրկարարները պատրաստ են մեկնել Ճապոնիա՝ նախագահի հրահանգով Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը 25 հոգուց բաղկացած խմբով լիակատար պատրաստության է բերվել ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։