482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Գազատար խողովակը վնասվել է. Հայռուսգազարդն արդեն վերացրել է վթարը
17:29
24 Փետրվարի 2011

Փետրվարի 24-ին ժամը 11.35-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի մարզի Գազիֆիկացման և գազամատակարարման միավորման Քաջարանի տեղամասի պետի տեղակալ Ս. Նահապետյանից ահազանգ է ստացվել, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Տեղամասի պետի տեղակալը հայտնել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ բանավանի սողանքային գոտում տեղի է ունեցել հողի սողք՝ 15 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ, որի հետևանքով վնասվել է Արփիկ բանավանը սնուցող միջին ճնշման գազատար խողովակը` 7 մ երկարությամբ և առկա է գազի արտահոսք:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեպքի վայր է մեկնել Սյունիքի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դադարեցվել է Արփիկ բանավանի գազամատակարարումը և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ վթարը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Ժամը 14.50-ին «Հայռուսգազարդ»-ի Սյունիքի մասնաճյուղի Քաջարանի վթարավերականգնողական բրիգադի կողմից վթարը վերացվել է և 3 ժամ 10 րոպե դադարից հետո գազամատակարարումը վերականգնվել է:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:26
24 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արագածոտնում. կա զոհ և վիրավորներ
Ճակատ-ճակատի բախվել են Mercedes–ն ու Opel–ը։ 1 մարդ տեղում մահացել է։  
10:35
24 Հոկտեմբերի 2017
Երևանի բակերից մեկում Ford Focus մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել
Գիշերը Երևանի բակերից մեկում Ford Focus մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել։
01:52
24 Հոկտեմբերի 2017
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում. 2 զինծառայող մահացել է
Նախօրեին` հոկտեմբերի 23–ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում։
14:52
23 Հոկտեմբերի 2017
Փլուզում Ախթալայի կոմբինատում. 38–ամյա աշխատողը մահացել է
Այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։
13:43
23 Հոկտեմբերի 2017
Վայոց Ձորում ՈՒԱԶ–ն ընկել է ձորը. ժամկետային զինծառայող է մահացել
Խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Վայոց Ձորում։
12:54
23 Հոկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
11:58
23 Հոկտեմբերի 2017
Արմավիրում բնակելի շենքն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 14–ից ավելի ընտանիք մնացել է անօթևան (ՖՈՏՈ)
Նախօրեին Արմավիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 14 ընտանիք մնացել է անօթևան։
19:37
22 Հոկտեմբերի 2017
Չինաստանում ավտոմեքենան ՃՏՊ–ից հետո հայտնվել է ծառի վրա (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ծառի վրա։
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։