484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով երկու երիտասարդներ են վիրավորվել
17:07
21 Փետրվարի 2011
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով երկու երիտասարդներ են վիրավորվել, երկուշաբթի հաղորդում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը: «Փետրվարի 18-ին ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի փողոցում` «Արդշինինվեստ» բանկի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել)»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1991թ. ծնված Դավիթ Պողոսյանը և 1986թ. ծնված Արթուր Փահլեվանյանը, ովքեր շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Ըստ հերթապահ բժշկի` Դ.Պողոսյանը ստացել է բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից, իսկ Ա.Փահլեվանյանը հոսպիտալացվել է և բժիշկների կողմից առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:54
21 Ապրիլի 2017
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը
Այսօր ցերեկը ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը։
18:05
21 Ապրիլի 2017
Ֆերմայի տերը փորձել է բռնաբարել 22-ամյա կթվորուհուն
Լոռու մարզի 24-ամյա բնակչուհին հայտարարել է, թե իրեն փորձել են բռնաբարել:
17:23
21 Ապրիլի 2017
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` ծառից կախված վիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
14:41
21 Ապրիլի 2017
50-ամյա կինը բռնության է ենթարկել նախկին ընկերոջը
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում:
01:50
21 Ապրիլի 2017
Փոխհրաձգություն Փարիզում. կան զոհեր և վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի քանի ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում։