485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի մետրոյի գնացքի տանիքում զոհված ուսանողները հայեր են եղել. հեռուստատեսություն
20:06
14 Փետրվարի 2011

Երկուշաբթի Մոսկվայի մետրոպոլիտենի գնացքներից մեկի վագոնի տանիքում երթևեկելու փորձի ժամանակ զոհված երկու ուսանողներն ազգությամբ հայեր են եղել, հաղորդում է «Շանթ» հեռուստատեսությունը։

Երկու զոհվածներն էլ՝ Վիկտոր Վարդանյանը և Իվան Մկիրտումովը 19 տարեկան էին։ Վարդանը սովորում էր Մոսկվայի մանկավարժական համալսարանում, իսկ Մկիրտումովը՝ Տուրիզմի և սերվիսի համալսարանում։
Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես կեսգիշերին մետրոպոլիտենի Ֆիլևսկայա կայարանում, որտեղ երկու երիտասարդներն ինքնակամ տեղավորվել են գնացքի վագոնի տանիքին։

«Ուսանողներ Իվան Մկիրտումովը և Վիկտոր Վարդանյանը որոշել են ճանապարհորդել՝ նստելով մոսկովյան մետրոյի վագոնի տանիքին։ Սուր զգացողություններ ստանալու ցանկության արդյունքում դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ նրանք բախվել են թունելի վերևի մասում գտնվող առարկաներին»,- հաղորդում է հեռուստատեսությունը։
Վարդանյանը տեղում մահացել է՝ գլխի շրջանում վնասվածք ստանալով, նրա մարմինը մնացել է վագոնի տանիքում, իսկ Մկրտումովի մարմինը, որն ընկել է վագոնների արանքը, գնացքից մի քանի կիլոմետր հեռու է ընկել։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին էր հայտնել մոսկովյան մետրոպոլիտենի աղբյուրը, ուսանողները հատուկ պատրաստվել էին այդ «ուղևորությանը»՝ իրենց հետ վերցնելով դահուկային դիմակներ և ձեռնոցներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի:
19:02
13 Հունվարի 2017
Ծաղկաձորում «ՎԱԶ 2121»–ի վարորդն ու ուղևորը ծեծել են երկու ոստիկանի
Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
15:46
13 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են, մեկը՝ հղի կին
Ուրբաթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
11:01
13 Հունվարի 2017
Volkswagen, ВАЗ 21102 և Mitsubishi մեքենաներ են բախվել Երևանում. կա վիրավոր
Ավտովթար է տեղի ունեցել նախօրեին Երևանում։