484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Սեռական բնույթի գործողությունների հարկադրելու համար քրեական գործ է հարուցվել կոմբինատի գլխավոր տնօրենի նկատմամբ
19:46
09 Փետրվարի 2011

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քրեական գործ է հարուցվել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Ս. Տեր-Պողոսյանի նկատմամբ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Տեր-Պողոսյանը ձերբակալված է։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով (Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով)»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվիկ Բաղրամյանը։
Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիայի» նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Ս. Տեր-Պողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն  ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը` դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, նշված ժամանակահատվածում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող  իր տանը, Ա. Ջ.-ին և Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն և համասեռամոլության։ 

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերի վարչությունը:
hetq.am ինտերնետ պարբերականն ավելի վաղ մեղադրել էր Ախթալայի ԼՀԿ սեփականատեր, Հայաստանի ոստիկանության հանրային խորհրդի անդամ, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանին մանկապղծության մեջ։ Դրանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն իր բլոգում խոստացել էր, որ կհետևի, որ հրապարակման հետքերով տարվող քննությունն արագ, բազմակողմանի և թափանցիկ լինի և վստահություն էր հայտնել, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Ինքը Սերոբ Տեր-Պողոսյանը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները և հայտարարել է իրավապահ մարմիններին դիմելու մտադրության մասին՝ իր դեմ կազմակերպած «կլոունադայի» հեղինակներին և պատվիրատուներին գտնելու պահանջով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
14:24
20 Մարտի 2017
Շեքսպիրյան կրքեր. նոր մանրամասներ ավտոտնակի տանիքից կախված մեքենայի միջադեպից
Հայտնի են դարձել նոր մանրամասներ շաբաթ մեքենան ավտոտնակից ներքև գցելու վերաբերյալ:
12:10
20 Մարտի 2017
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ: