478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկի ընկնելու պատճառը արգելակման համակարգի անսարքությունն է եղել. փորձագետ
18:24
09 Փետրվարի 2011

Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկի ընկնելու պատճառը, նախնական վարկածով, արգելակման համակարգի անսարքությունն է եղել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևան քաղաքի Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը:

Վերամբարձ կռունկն ընկել է Մաշտոցի պողոտայում՝ «Ֆրեշ» սուպերմարկետի հարևանությամբ ենթադրաբար ժամը 16:00-ի սահմաններում: Ընկնելիս կռունկը վնասել է բնակելի տներից մեկի պատշգամբներն ու մի քանի ավտոմեքենա: Դեպքի վայր ժամանած «Շտապօգնությունը» փաստել է կռունկավարի մահը:
«Վերամբարձ կռունկը գրանցված է մեր կենտրոնի ռեեստրում և վերջին անգամ տեխզննում է անցել 2010 թ. մարտի 9-ին, ինչից հետո MLL Industries ընկերությանը ներկայացվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել»,- ասաց Հովսեփյանը:

Ըստ նրա, հաջորդ տեխզննումը և աշխատանքի ստուգումը նշանակվել էր 2011 թվականի մարտի 9-ին:
Ինչպես նշեց փորձագետը, նախնական գնահատականներով, կռունկի ընկնելու պատճառը հենց արգելակման համակարգի անսարքությունն է եղել, որը չի վերացվել, ինչի պատճառով էլ կռունկն ընկել է:

«Թեև հիմնական պատճառն արգելակման համակարգի անսարքությունն է, տեղի ունեցածում իր մեղքի բաժինն ունի նաև կռունկավարը»,- ասաց Հովսեփյանը:
Ըստ նրա, փորձագետներն ավելի մանրամասն հաշվետվություն կներկայացնեն չորս օր անց՝ համապատասխան փորձաքննության անցկացումից հետո: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
10:28
16 Օգոստոսի 2017
Նոր անտառային հրդեհ Հայաստանում
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Սանահինի կայարանից դեպքի վայր մեկնած հրշեջ-գնացքը:
20:20
15 Օգոստոսի 2017
Գյումրիում քաղաքացին մահացել է՝ ընկնելով կամրջից
Քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ. որտեղ մահացել է:
19:01
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման նպատակով «ԻԼ-76» օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:
17:35
15 Օգոստոսի 2017
19-ամյա զինծառայողին կախված են գտել
Կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները:
15:13
15 Օգոստոսի 2017
Պետերբուրգում հայ տղամարդ է ընկել պատուհանից
Ոստիկանությունը պարզում է Պետերբուրգի երեք շրջաններում բնակարանների պատուհաններից տղամարդկանց ընկնելու հանգամանքները։
11:37
15 Օգոստոսի 2017
Հայաստանի հյուսիս–արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Հայաստնի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն օգոստոսի 15–ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցել Հայաստանում։