480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով տուժածներ կան. կռունկավարը մահացել է, մի կին էլ թեթև վնասվածքներ է ստացել [Տարբերակ 1]
17:37
09 Փետրվարի 2011

Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով տուժածներ կան. կռունկավարը մահացել է, մի կին էլ թեթև վնասվածքներ է ստացել, դեպքի վայրում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Վերամբարձ կռունկը վայր է ընկել Մաշտոցի պողոտայում՝ «Ֆրեշ» սուպերմարկետի հարևանությամբ, ենթադրաբար ժամը 16:00-ի սահմաններում: Ընկնելիս կռունկը վնասել է բնակելի շենքերից մեկի պատշգամբները:
Դեպքի վայր ժամանած Շտապօգնության մեքենան հաստատել է կռունկավարի մահը:
«MLL Industries շինարարական ընկերության վերամբարձ կռունկի ընկնելու մասին ահազանգը ԱԻՆ-ը ստացել է 16:10-ին: Միջադեպի արդյունքում մահացել է կռունկավար Վոլոդյա Կարապետյանը՝ ծնված 1945 թվականին»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կռունկի ընկնելուց թեթև վնասվածքներ է ստացել մեքենայում գտնվող մի կին, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Գրիգորյանը նշեց, որ այդ մեքենայի ապակիներն են կոտրվել: Ինչպես նշեց ԱԻՆ ներկայացուցիչը, փրկարարներն այս պահին վերացնում են կռունկի ընկնելու հետևանքները:

«Այս միջադեպը կարելի է հեքիաթների դաս մտցնել, որովհետև զարմանալի է, որ նման ակտիվ ու բազմամարդ վայրում նման մեծ կռունկի վայր ընկնելուց ոչ մի հետիոտն չի տուժել»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ պարզվում են կռունկի ընկնելու պատճառները, և շուտով կներկայացվեն պաշտոնական մեկնաբանությունները:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
16:12
25 Հունիսի 2017
Վրացական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Մառնեուլիում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայրից
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
13:54
25 Հունիսի 2017
Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածների վերաբերյալ
Կիրակի ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-է  տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին: