486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հոսանքազրկվել են Հայաստանի հարավում գտնվող մի շարք գյուղեր
11:16
08 Փետրվարի 2011

Հայաստանի հարավում գտնվող մի շարք գյուղեր հոսանքազրկվել են ձյան առատ տեղումներից ու փոթորկից առաջացած վթարի հետևանքով, ասվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ ընկերության պաշտոնական կայքում։ 

«2011 թ. փետրվարի 6-ին Մերձավանի («Դեբեդ» մասնաճյուղ) և Գորիսի («Տաթև» մասնաճյուղ) մի շարք գյուղեր հոսանքազրկվել են: Վթարների վերացման համար ներգրավվել են «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր օպերատիվ և վերանորոգող խմբերը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընկերության տվյալներով, անբարենպաստ եղանակային պայմանների և ճանապարհների անանցանելիության պատճառով 2011թ.-ի փետրվարի 7-ի ժամը 15:00 դրությամբ վերոնշյալ գյուղերը դեռևս հոսանքազրկված են եղել։

Ընկերությունը տեղեկացնում է, որ իրավիճակը գտնվում է «ՀԷՑ»-ի վերահսկողության տակ, մասնաճյուղերի ղեկավարությունը անձամբ մասնակցում է  վթարի վերացմանն ուղղված աշխատանքներին, սակայն մինչ այժմ ճանապարհները թույլ չեն տալիս հասնել վթարի վայր:

«Ընկերության  կողմից արվում է հնարավորինս վերոնշյալ գյուղերի էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 935 000 սպառողի:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
17:20
20 Փետրվարի 2017
Չհաջողված հնարք Թուրքիա մեկնելիս, կամ ինչպես են վրացի կնոջը հայտնաբերել սիրեցյալի ճամպրուկում
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել:
14:27
20 Փետրվարի 2017
Դանակահարություն Աբովյանում. 4 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
20 Փետրվարի 2017
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
12:00
20 Փետրվարի 2017
Երևանում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է ընտանիքի չորս անդամ, այդ թվում` մանկահասակ երեխա
«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի չորս անդամ, որոնցից մեկը մանկահասակ երեխա է։
11:50
20 Փետրվարի 2017
Նոր Արեշում բռնկված խոշոր հրդեհը մարել է չորս մարտական հաշվարկ
Նախօրեին երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Նոր Արեշում։
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
20:18
17 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Քանաքեռ-Զեյթունում. պարզվում են հանգամանքները
Փետրվարի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ։
19:57
17 Փետրվարի 2017
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Կոտայքի մարզի Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
12:40
17 Փետրվարի 2017
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում: