483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի առկայության փաստը հաստատվել է
21:44
03 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպք է արձանագրվել ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում, հինգշաբթի հաղորդում է Հայկական երկրորդ հեռուստաալիքը:

Ինչպես հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի փորձագետ Ժորիկ Սանթրյանը, վաղը Գորիսից համապատասխան մասնագետներ կմեկնեն վարակի հայտնաբերման վայր, նրանք կհանդիպեն տեղի բնակիչներին և, ամենայն հավանականությամբ, կարգելեն գյուղից դուրս բերել մորթված անասունների միսը:

Այժմ գյուղում 200 գլուխ խոզ կա, գյուղացիները մորթել են 21-ը:

Աֆրիկյան ժանտախտի՝ Հայաստան ներթափանցման առաջին դեպքն արձանագրվել է 2007 թվականի օգոստոսի 7-ին Տավուշի և Լոռու մարզերում։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ.-ին Հարավային Աֆրիկայում։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև՝ շները։  Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:24
30 Մարտի 2017
Դժբախտ պատահար Հայաստանում. հսկայական քարն ընկել է բանվորի վրա
Նախօրեին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
12:28
30 Մարտի 2017
Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. 24–ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր գիշերը Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնատար գնացքը բախվել է Nissan Fuga մակնիշի մեքենային։
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։