487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-5
Եղանակը Երևանում
Հայ
Դոմոդեդովոյում երկու ահաբեկիչ է եղել, երկուսն էլ զոհվել են պայթյունի ժամանակ. աղբյուր
11:18
25 Հունվարի 2011

Դոմոդեդովո օդանավակայանում ահաբեկիչները, նախնական տվյալներով, երկուսն են եղել, երկուսն էլ զոհվել են պայթյունի ժամանակ, որը տեղի է ունեցել ինքնաբերաբար պայուսակը բացելիս, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել ուժային կառույցների աղբյուրը։

«Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ենթադրյալ ահաբեկիչ կինը բացել է պայուսակը։ Կնոջն ուղեկցել է մի տղամարդ, ով նրա կողքին է եղել, և պայթյունի հետևանքով գլուխն անջատվել է մարմնից»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

«Չի բացառվում, որ ահաբեկիչները ցանկացել են թողնել պայթուցիկ սարքը սրահում, իսկ այն տեղի է ունեցել ինքնաբերաբար կամ նույնիսկ իրականացվել է հեռակառավարման վահանակով, թեև առայժմ այդ մասին վկայող տարրեր չեն հայտնաբերվել»,- նկատել է աղբյուրը։

Ըստ նրա, տվյալներ կան նաև, որ ահաբեկիչներին օդանավակայան է բերել իրենց համախոհը, ով սպասել է նրանց կայանատեղիներից մեկում։ Այժմ ուսումնասիրվում է կայանատեղիների ողջ թղթաբանությունը, տեսախցիկների տեսագրությունները։

Աղբյուրն ընդգծել է, որ ողջ տեղեկատվությունը ստուգվում և հստակեցվում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը: