480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Դոմոդեդովոյի բոլոր միլիցիոներները կստուգվեն, նրանց աշխատանքի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ կան
11:15
25 Հունվարի 2011

Դոմոդեդովո օդանավակայանի ներքին գործերի գծային բաժնի ծառայողական գործունեությունը կստուգվի քննչական մարմինների կողմից, քանի որ միլիցիայի այդ ստորաբաժանման վերաբերյալ դեռևս օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից առաջ բազմաթիվ գանգատներ և դժգոհություններ են եղել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ռուսական ուժային կառույցներում բարձրաստիճան աղբյուրը։

«Բացի քննչական մարմիններից, բոլոր աշխատակիցները կստուգվեն սեփական անվտանգության վարչության կողմից։ Այդ բաժնում աշխատում են Ռուսաստանի այլ մարզերից ժամանած բազմաթիվ աշխատակիցներ։ Սեփական անվտանգության ծառայությունը կստուգի հատկապես նրանց աշխատանքի անցնելու օրինականությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ օդանավակայանում, այդ թվում՝ ժամանման գոտում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, «լիակատար ամենաթողություն էր տիրում», և դրանում մեղավոր են նաև ՆԳԳԲ աշխատակիցները։ «Նրանք աչք են փակել գոտում կողմնակի անձանց մշտական առկայության վրա, որոնց թվում են եղել, այսպես կոչված, «ռմբարկուները» և ովքեր իրենց տեր ու տիրակալի պես են պահել ժամանման գոտում»,- ասաց աղբյուրը։

Ժամանման գոտում բացակայել են վերահսկողության տարրական միջոցները, թեև դրա վրա վերադաս ղեկավարությունը բազմիցս ուշադրություն է դարձրել, ավելացրել է նա։
Աղբյուրն ասել է, որ ստուգում կանցնեն նաև օդանավակայանի անվտանգության ծառայությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
27 Հունիսի 2017
Դիմակավորված հարձակում Արագածոտնում. քաղաքացիներից պահանջել են գումար և ոսկի
Երեքշաբթի ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
17:07
27 Հունիսի 2017
Հայտնի են դարձել Մոսկվայում հայ գործարարի մահվան մանրամասները
Դեպքը տեղի էր ունեցել այսօր առավոտյան`  Ռուսաստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Վերեյսկայա փողոցի տան մոտ։
16:04
27 Հունիսի 2017
Եղեգնաձորում 65–ամյա կինն իրեն հրկիզել է
Եղեգնաձորում 65–ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել։
14:13
27 Հունիսի 2017
Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա
Գործարարը ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը:

14:05
27 Հունիսի 2017
Օձի խայթոցից 17 տարեկան աղջիկ է մահացել Արարատում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի խայթոցի հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել:
12:20
27 Հունիսի 2017
Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
Երևանի Հաղթանակ թաղամասում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել։
10:21
27 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել: