481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի անկարգությունները քննիչի ոչ իրավական որոշման արդյունք են. գլխավոր քարտուղարի տեղակալ Բուքսման
18:28
15 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունները Գոլովինսկի շրջանի Քննչական կոմիտեի միջշրջանային քննչական բաժնի քննիչի ոչ իրավական որոշման արդյունք են, չորեքշաբթի հայտարարեց գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուքսմանը։

«Քննիչն արհեստականորեն բաժանել է քրեական գործը՝ նա առանձնացրել է մի անձի սպանությունը, տեղի ունեցած միջադեպի մնացած մասը նա առանձին քրեական գործում է ընդգրկել և բաց է թողել բոլոր կասկածյալներին։ Սա քննիչի միանգամայն անօրինական որոշում է, և այն, ըստ էության, հանգեցրել է զանգվածային անկարգությունների»,- հայտարարել է Բուքսմանը Դաշնային Խորհրդին առընթեր ազգային քաղաքականության օրենսդիրների և միավորված հանձնաժողովի նախագահության նիստում։

Բուքսմանի խոսքերով, քննիչի այդ որոշումն արդեն չեղյալ է հայտարարվել դատախազության պահանջով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այն մասին, որ Մանեժնի հրապարակի անկարգությունների պատճառը հենց քննիչի սխալն է եղել, ավելի վաղ հայտարարել է Պետդումայի անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Գենադի Գուդկովը։ Նա ընդգծել էր, որ անկարգությունները կապված չեն «ազգային հարցի հետ»։ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը նշել է նաև, որ անկարգությունների համար մեղքը կասկածյալներին ազատ արձակած դատախազության վրա է։

Դեկտեմբերի 11-ին երկրպագուներն ու ազգայնամոլները Կրեմլի պատերի մոտ չարտոնված ակցիա էին կազմակերպել, որը վերածվել էր անկարգությունների և կովկասցիների ծեծկռտուքի: Այս ամենի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, հիվանդանոց է տեղափոխվել 29 մարդ, ձերբակալվել է ակցիայի 65 մասնակից: Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների պատճառը դեկտեմբերի 6-ին ծեծկռտուքի ժամանակ «Սպարտակ»-ի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունն է դարձել: Դեկտեմբերի 11-ի առավոտյան զոհված երկրպագուի հիշատակին նվիրված ակցիա է կազմակերպվել Մոսկվայի հյուսիսում գտնվող Կրոնշտադտի բուլվարում, որտեղ մի քանի հազար մարդ էր հավաքվել: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։
16:28
24 Մայիսի 2017
31–ամյա տղամարդը վնասել է ինքն իրեն խանդի հողի վրա
Նախօրեի երեկոյան Գորիսում ինքնասպանության փորձ է կատարվել։