484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հրազդանում առյուծը հոշոտել է 21-ամյա տղային
18:40
29 Նոյեմբերի 2010

 Նոյեմբերի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ¬ից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ, 21-ամյա Նվեր Սարգսյանը:

Ինչպես նշում են ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.45-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գտնվող,  անհատ ձեռներեց Ա. Ա.-ին պատկանող կենդանաբանական այգում անզգուշորեն հայտնվել է առյուծի ճաղավանդակում, և առյուծը կծել է տղայի ոտքն ու ձեռքը: Օգնության հասած Ա. Ա.-ն դույլով ջուր է լցրել գազանի վրա, դրանից հետո միայն նա բաց է թողել զոհին:

Նվեր Սարգսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Նա Հրազդանի կենդանաբանական այգում աշխատում էր առանց պայմանագրային հիմունքների:

Նշենք, որ առյուծը բերվել էր Երեւանի կենդանաբանական այգուց եւ Հրազդանի կենդանաբանական այգում էր գտնվում պահտվության պայմանագրի համաձայն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ: