484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն. Դատախազությանն առընթեր Քննչական կոմիտե
14:29
09 Սեպտեմբերի 2010

Հյուսիսային Օսեթիայի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՌԴ ՔՕ երեք հոդվածների հատկանիշներով, այդ թվում նաև՝ «ահաբեկչություն» հատկանիշով, նշվում է ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի (ԴՔԿ) տեղեկատվության մեջ, որը հինգշաբթի տեղադրվել է գերատեսչության կայքում:

Հինգշաբթի առավոտյան Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով ավելի քան ութ մարդ է զոհվել, վիրավորների թիվը ճշտվում է: Նախնական տվյալների համաձայն, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել շուկայի մուտքի մոտ կայանած ավտոմեքենայում: Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածում են, որ շուկայի տարածքում կայանած ևս մեկ մեքենայի մեջ կարող է ռումբ լինել:

«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 11:20-ին Վլադիկավկազ քաղաքի կենտրոնական շուկայի մուտք մոտ՝ Զանաևա փողոցի վրա, անհայտ մի անձ պայթեցրել է կայանած ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավելի քան հինգ մարդ զոհվել է, տասից ավելին տուժել են: Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի (ահաբեկչական գործողություն), 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկու և ավել անձանց սպանություն) և 222-րդ հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Այժմ ականազերծողները շուկայի մոտ կայանած մի քանի մեքենաներում պայթուցիկ նյութեր են փնտրում:

Հյուսիսային Օսեթիայի ԴՔԿ-ի տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով առաջացած ձագարաձև փոսն ունի 1,5 մետր տրամագիծ և շուրջ 70 սմ խորություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։