486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհ է դարձել 132 հոգի. բոլորը մահացել են
13:37
10 Ապրիլի 2010

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել շաբաթ օրը Սմոլենսկի մարզում, 132 մարդ է եղել, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ՌԴ Դատախազության հետաքննական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Շաբաթ օրը Սմոլենսկի մարզի Պեչորսկի ծայրամասում Սևերնիյ օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս ուժեղ մառախուղի պայմաններում վթարի է ենթարկվել Լեհաստանի նախագահի Տու-154 ինքնաթիռը: Ինքնաթիռում 132 մարդ է եղել, որոնց թվում՝ նախագահն ու իր կինը»,- ասել է Մարկինը:

«Սկզբնական հետաքննական գործողություններ են իրականացվում: Ճշտվում են մահացաների մասին տեղեկությունները»,- ավելացրել է նա:

Ինչպես ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են ՌԻԱ Նովոստիից, արտակարգ պատահարի զոհ են դարձել բոլոր նրանք, ովքեր գտնվել են ինքնաթիռում:

Տեղեկատվությունն այն մասին, որ մահացել են ինքաթիռում գտնվող բոլոր անձինք, հաստատում է ՌԻԱ Նովոստին և Կենտրոնական դաշնային մարզի ուժային կառույցների աղբյուրը:

Նրա տվյալներով, ինքնաթիռն ընկել է Մոսկվայի ժամանակով 10:50-ին թռիչքուղուց 500 մետր հեռավորության վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: