480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Կոնգոյում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվել են երկու ուկրաինացի, երկու մոլդովացի և Կոնգոյի երկու քաղաքացի
13:48
27 Օգոստոսի 2009

Հստակեցված տվյալներով չորեքշաբթի Կոնգոյի Հանրապետությունում վթարի ենթարկված Ան-12 բեռնատար ինքնաթիռի կործանման զոհ են դարձել երկու ուկրաինացի, երկու մոլդովացի և երկու կոնգոցի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրազավիլում (Կոնգոյի մայրաքաղաքը) ՌԴ հյուպատոս Եվգենի Սոկոլովը:

«Հստակեցված տվյալներով, զոհվել է 6 մարդ: Կոնգոյի երկու քաղաքացիներն ուղեկցում էին բեռը, անձնակազմը բաղկացած էր 4 մարդուց՝ Ուկրաինայի երկու քաղաքացի և Մոլդովայի երկու քաղաքացի»,- հյուպատոսն ասել է գործակալությանը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ վթարի պատճառով զոհվել է 4 ուկրաինացի և Կոնգոյի 2 քաղաքացի: 

Հյուպատոսը հայտնել է զոհված ուկրաինացիների ու մոլդովացիների անունները. Անձնակազմի հրամանատար Միխայիլ Պոլյակով /Ուկրաինա/, երկրորդ օդաչու Սերգեյ Սմոլիչ /Մոլդովա/, շտուրման Գրիգորի Ալեքսեենկո /մոլդովա/, բորտինժեներ Իվան Պոգուրսկի /Ուկրաինա/:  

Հյուպատոսը հայտնել է, որ վթարի պատճառն առայժմ անհայտ է: Նրա խոսքերով, կործանված ինքնաթիռը պատկանում էր տեղական Aero Fret Business ավիաընկերությանը:

Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան հանրապետության մայրաքաղաք Բրազավիլից 20 կմ հեռավորության վրա:

Կոնգոյի տրանսպորտի նախարար Էմիլ Օուոսոյի(Emile Ouosso) խոսքերով, ինքնաթիռը երկրի հարավում գտնվող Կոնգոյի տնտեսական կենտրոն համարվող Պուենտ Նուար քաղաքից թռչում էր մայրաքաղաք և վայրէջքի ժամանակ ընկել է տեղական գերեզմանատան տարածքում: 

Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայակոչելով Էմիլ Օուոսոյին, վթարի ենթարկված Ան-12-ը տեղափոխում էր ըմպելիքի չափաքանակ և երեք ավտոմեքենա: ՌԴ հյուպատոսի խոսքերով, ինքնաթիռը տեղափոխում էր կենցաղային սպառման ապրանքներ, մասնավորապես, տեխնիկա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
16:12
25 Հունիսի 2017
Վրացական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Մառնեուլիում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայրից
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
13:54
25 Հունիսի 2017
Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածների վերաբերյալ
Կիրակի ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-է  տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին:
13:43
25 Հունիսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մանրամասները
ՀՀ ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է ներկայացնում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մասին։
13:13
25 Հունիսի 2017
ՃՏՊ Երևան ընթանալիս. հարազատ եղբայրները մահացել են
Կիրակի դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
12:43
25 Հունիսի 2017
Մոսկվա-Երևան ավտոբուս է շրջվել Վրաստանում. կան վիրավորներ
Հայաստանի պետական համարանիշերով ուղևորատար ավտոբուս է բախվել ավտոմեքենային Թբիլիսի-Թելետի մայրուղու վրա:
11:00
25 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Հաղարծին եկեղեցու ոլորաններում. Opel–ը մոտ 200 մետր գահավիժել է ձորը
Նախօրեին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշում:
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։