484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ատլանտյան օվկիանոսում А330-ի վթարի ենթարկված վայրում արդեն 24 դիակ է հայտնաբերվել
10:30
09 Հունիսի 2009

Air France ավիաընկերության А330 ինքնաթիռի ենթադրյալ վթարի վայրում որոնողական աշխատանքներ իրականացնող բրազիլացի զինվորականները երկուշաբթի ջրից դուրս են բերել օդանավի ևս երկու ուղևորի դիակ, այժմ դրանց ընդհանուր թիվը 24-ն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթեդ փրես գործակալությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 16 դիակի մասին:

Air France ավիաընկերության AF447 չվերթի Airbus A330-200 ինքնաթիռը, որում կար 228 մարդ, դուրս է եկել Երևանի ժամանակով 03։00-ին Թոմ Ժոբիմայի անվան Ռիո դե Ժանեյրոյի միջազգային օդանավակայանից նախորդ կիրակի և պետք է վայրէջք կատարեր երկուշաբթի, Շառլ դը Գոլի անվան փարիզյան օդանավակայանում Երևանի ժամանակով 14։00-ին, սակայն ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից չորս ժամ անց։ Այս վթարը վերջին ութ տարվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր և խոշորագույնը Air France-ի 75-ամյա պատմության մեջ:

Բրազիլական ռազմաօդային ծառայության գնդապետ Էնրի Մունսոնի խոսքով, դիակները հայտնաբերվել են Ֆերնանդու դի Նորոնյա արշիպելագից 640 կմ հյուսիս-արևելք և 70 կմ հեռու այն վայրից, որտեղից օդանավն ուղարկել է անսարքության վերաբերյալ էլեկտրոնային ազդանշանը:

Երկուշաբթի  բրազիլական ռազմածովայինները օվկիանոսից դուրս էին բերել А330-ի ծայրամասի մի խոշոր հատված, ինչը կարող է էականորեն թեթևացնել «սև արկղերի» հայտնաբերման հարցը, քանի որ դրանք գտնվել են օդանավի հենց հետնամասում:

Որոնումների ընթացքում նաև հնարավոր է եղել ջրից դուր բերել ինքնաթիթի թևի որոշ հատվածներ, բազկաթոռներ, հեղուկ-բյուրեղային էկրաններ, թթվածնային դիմակներ, ուղևորների անձնական իրեր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: