482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Խոզի գրիպը հասել է Իսրայել ու Նոր Զելանդիա, իսկ պատվաստանյութին պետք է դեռ կես տարի էլ սպասել
11:25
29 Ապրիլի 2009

Խոզի գրիպի վիրուսը, որի բռնկումն անցյալ շաբաթ գրանցվեց Մեքսիկայում, շարունակում է տարածվել ողջ մոլորակով՝ անհանգստություն առաջացնելով խաղաղ բնակչության շրջանում։

Վերջին տվյալներով, խոզի գրիպից Մեքսիկայում մահացել է 152 մարդ, ավելի քան 1500-ը հոսպիտալացված է հիվանդության ախտանիշներով։ ԱՄՆ-ում խոզի գրիպով վարակվել է 68, Կանադայում 6, Նոր Զելանդիայում 3 մարդ։ Եվրոպայում խոզի գրիպի դեպքերը հասատատվել են երկու շոտլանդացիների և Իսպանիայի երկու բնակչի մոտ։ Իսրայելի առողջապահության նախարարությունը երեքշաբթի հաստատել է վարակի առաջին երկու դեպքը երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  

ՆՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ

Աճում է նաև խոզի գրիպի կասկածներով մարդկանց հոսպիտալացման դեպքերի թիվը, դրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են, ովքեր վերադարձել են Մեքսիկա և ԱՄՆ կատարած ուղևորություններից։

Այսպիսով, երեքշաբթի վարակի առկայության կասկածով հիվանդանոց են ուղարկվել գերմանացի երեք զբոսաշրջիկներ Բավարիայից, ովքեր Մեքսիկայից վերադարձել են գրիպի ախտանիշներով։ Չինաստանում վիրուսով վարակված լինելու կասկածով հոսպիտալացվել է 4 մարդ, ևս մեկ կին՝ լեհական մայրաքաղաքում։ 

Սրան զուգահեռ շատ երկրների կառավարություններ խստագույն միջոցներ են ձեռնարկում գրիպի պրոֆիլակտիկայի ու իրենց տարածքում դրա տարածումը կասեցնելու ուղղությամբ։

Շատ երկրներ արդեն հրաժարվել կամ կրճատել են խոզի արտահանումը Մեքսիկայից և խորհուրդ տվել իրենց քաղաքացիներին առանց անհրաժեշտության լատինաամերիկյան այդ երկիր չմեկնել։ Լատինական Ամերիկայի, Եվրոպայի ու Ռուսաստանի օդանավակայանները շաբաթվա սկզբից խստագույն վերահսկողություն մտցրեցին Մեքսիկայից ու ԱՄՆ-ից եկող չվերթերի նկատմամբ։

Միևնույն ժամանակ ԵՄ-ն հայտարարել է, որ չի ծրագրում առևտրային սահմանափակումներ մտցնել Մեքսիկայի հետ հարաբերություններում այդ երկրում ծագած խոզի գրիպի պատճառով։ Առևտրի գծով եվրահանձնակատար Քեթրին Էշթոնի խոսքերով «Սննդամթերքն ու կենդանական արտադրանքը մարդու համար վտանգ չեն ներկայացնում»։ 

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՂԱՂ Է

Նովոսիբիրսկի Վարակաբանության և կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Իլյա Դրոզդովը երեքշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանում այսօրվա դրությամբ խոզի գրիպով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել:

Նրա խոսքերով, առաջիկայում խոզի գրիպի տարածման առումով իրավիճակը Ռուսաստանի բնակիչների համար վտանգավոր չէ:

«Առաջիկայում մենք իրավիճակը վտանգավոր չենք գնահատում Ռուսաստանի բնակիչների համար»,- ասաց կենսաբանական սպառնալիքներով զբաղվող կենտրոնի ղեկավարը:

Նրա խոսքերով, հիմք կա ասելու, որ Մեքսիկայում սկսված խոզի գրիպի տարածումը շուտով կկանգնեցվի:

«Ոչ միայն զարգացման, այլև նահանջի նշաններ կան: Եվ վարակի նահանջի ամենամեծ նշաններից մեկն այն է, որ մահացությամբ ավարտվելու զարգացում չի նկատվում: Դա թույլ է տալիս մոտ ապագային նայել դրական տեսանկյունից, մենք այդ անկման ականատեսները կլինենք»,- նշեց Դրոզդովը:

Ավելի վաղ երեքշաբթիրհաստատվեց Ռուսաստանի տարածքում վարակով հնարավոր հիվանդացության առաջին մտահոգությունները: Մեքսիկայից ժամանած և թուլությունից, տկարությունից, հարբուխից և կոկորդի ցավից բողոքող և «Շերեմետևո» օդանավակայանի բուժկետ դիմած ՌԴ քաղաքացուհու մոտ վարակ չի հայտնաբերվել:

Մոսկվայի դեղատների ցանցի ներկայացուցիչներն իրենց հերթին հաստատել են, որ մայրաքաղաքի ավանդական հակագրիպային միջոցների՝ արբիդրոլի և ռեմանտադինի պահանջարկը չի մեծացել խոզի գրիպի համավարակի սպառնալիքի վերաբերյալ տեղեկություններից հետո:

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԿԼԻՆԻ ԿԵՍ ՏԱՐՈՒ՞Ց

ԲԳՌԱ վարակաբանության ԳԱԱ տնօրեն Դմիտրի Լվովի կարծիքով, խոզի գրիպի դեմ հատուկ պատվաստանյութը պատրաստ կլինի կես տարուց ոչ շուտ:

«Խոզի գրիպի պատվաստանյութը լավագույն դեպքում պատրաստ կլինի կես տարուց»,- ՌԻԱ Նովոստիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լվովը:

Խոզի գրիպի դեմ արդյունավետ միջոց դեռ չի հայտնաբերվել, Լվովը խորհուրդ տվեց ռուսաստանաբնակներին պատավաստվել գրիպի դեմ արդեն գոյություն ունեցող կոմերցիոն պատվաստանյութերով, որոնցում առկա է H1N1 տարրը:

«Այդ պատվաստանյութը, իհարկե, ոչ լիովին է համապատասխանում խոզի գրիպին, չի կարող կանխել հիվանդությունը, սակայն, ամեն դեպքում պաշտպանում է մահից»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ իր տվյալներով, պատվաստում ստացածներից ոչ ոք դեռ չի մահացել:

Բացի այդ նա ռուսներին խորհուրդ տվեց ձեռքի տակ ունենալ հակավարակային այնպիսի միջոցներ, ինչպիսին ենք «Տամիֆլյու» և «Արբիդոլ» դեղամիջոցները: Նա խորհուրդ տվեց խուսափել մարդկանց զագվածային կուտակումներից և դիմակներ կրել մարդաշատ վայրերում, ավելի շատ լինել մաքուր օդում:

ՈՉ ԹԵ «ԽՈԶԻ», ԱՅԼ «ՆՈՐ»

Առողջապահության եվրահանձնակատար Անդրուլա Վասիլիուի կարծիքով հիվանդությունը, որի բռնկումը ավելի քան 100 մարդու կյանք է խլել, պետք է «նոր» գրիպ կոչել, ոչ թե «խոզի», քանի որ այդ անվանումը կարող է բացասաբար ազդել խոզի միս վաճառողների վրա։  

Եվրահանձնակատարը հաստատեց, որ խոզի միսն անվտանգ է, իսկ դրա օգտագործումը սննդում ոչ մի կապ չունի հիվանդության բռնկման հետ։ Վասիլիուի խոսքերով, «խոզի գրիպ» ձևակերպման առաջացնող «սխալ ասոցիացիան», կարող է բացասաբար անդրադառնալ խոզի մսի արտադրողների վրա։

Ավելի վաղ հիվանդության անվան առնչությամբ բազում վիճաբանություններ են եղել։ H1N1 վիրուսի հարուցած հիվանդությունն արդեն նվազագույնը երկու անվանում ունի «Կալիֆոռնիա 04/2009» և «խոզի գրիպ»։

Միջազգային ախտաբանական բյուրոն (OIE) կարծում է, որ այն պետք է անվանել «հյուսիսամերիկյան», ոչ թե «խոզի» գրիպ։  

Նմանատիպ կարծիք ունեն նաև Իսրայելում, որտեղ Առողջապահության նախարարը որոշել է անվանափոխել ուղղահավատ հրեայի համար անբարեհունչ «խոզի գրիպը»՝ հիվանդությունը կոչելով «մեքսիկական», քանի որ խոզը հրեայի համար կեղտոտ կենդանի է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ:
14:58
06 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 5 վիրավոր
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
11:53
06 Դեկտեմբերի 2016
«Honda»–ն Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Նախօրեի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

20:41
05 Դեկտեմբերի 2016
Որսագողերն այծյամ են ապօրինի որսացել «Դիլիջան» ազգային պարկում
Որսագողության դեպք է արձանագրվել Հայաստանում։
18:58
05 Դեկտեմբերի 2016
Ալերգիկը մահացել է շտապօգնության բժիշկների անփութության հետևանքով Հայաստանում
Նոյեմբերի 3–ին մահվան դեպք է գրանցվել Ջերմուկում։
17:53
05 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ են հնչել երևանյան դպրոցներից մեկի բակում
Երկուշաբթի` դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։