483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման կոնգրեսից $1,5 մլրդ է խնդրել խոզի գրիպի դեմ պայքարելու համար
18:22
29 Ապրիլի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսից հավելյալ 1,5 միլիարդ դոլար է խնդրել խոզի գրիպի դեմ պայքարելու համար, ասված է Սպիտակ տան կողմից ՌԻԱ Նովոստիին տրամադրած հաղորդագրության մեջ:

«Նախազգուշական նպատակներով ես խնդրում եմ կոնգրեսին ավելի վաղ իմ կողմից ներկայացված 2009 ֆինանսական տարվա բյուջետային զեկույցում ներառել 1,5 միլիարդ դոլար՝ մեր ազգի՝ վարակի հնարավոր տարածմանը արձագանքելու հնարավորություններն ուժեղացնելու համար»,- ասված է կոնգրեսին ուղղված նամակում:

Երեքշաբթի կեսօրին ԱՄՆ-ում գրանցվել է խոզի գրիպի հիվանդացության 68 հաստատված դեպք:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսի խոսքերով, հատկացված միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդի ստեղծմանը, որն անհրաժեշտ կլինի զանգվածային համաճարակի դեպքում պատվաստանյութ ստեղծելու համար, ամերիկյան առողջապահական գերատեսչություններին օգնելու և հիվանդության տարածումը կանխել ջանացող միջազգային կազմակերպություններին սատարելու համար:

Վերջին տվյալներով, Մեքսիկայում խոզի գրիպից մահացել է 152 մարդ, ավելի քան մեկուկես հազարը հոսպիտալացվել է՝ հիվանդության ախտանիշներով:

Մեքսիկայում և մի շարք այլ երկրներում խոզի գրիպով հիվանդանալը պայմանավորված է A (H1N1) տիպի խմբի վարակի հիբրիդով, անտիգենների համակցումն ավելի վաղ հանդիպել էր մարդկանց կամ խոզերի գրիպի այլ վարակների դեպքում: А տիպի խմբի վարակը զգալի վտանգ է ներկայացնում համաճարակային առումով, քանի որ գենետիկորեն արագ փոխվելու ունակություն ունի:

ԱՀԿ-ն երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, խոզի գրիպի համավարակի սպառնալիքների մակարդակը 3-ից հասցրել է 4-ի՝ ըստ վեցբալանոց սանդղակի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
11:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
21:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
20:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
19:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
03:25
01 Նոյեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
02:33
01 Նոյեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
00:09
01 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
04:57
31 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել:
04:47
31 Հոկտեմբերի 2017
Կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել (ԼՐԱՑՎԱԾ)
Քիչ առաջ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հնչել են կրակոցներ, ինչից հետո պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։
04:28
31 Հոկտեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։