480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Անհայտ անձինք կողոպտել են հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյին
10:22
17 Դեկտեմբերի 2008

Անհայտ անձինք կողոպտել են հանրահայտ շոումեն և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ցեկալոյին «Ռուբլյովկայի» Գլուխովո ամառանոցային ավանի իր էլիտար առանձնատանը, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների աղբյուրը։

Նրա խոսքերով, նախօրեին Երևանի ժամանակով ժամը 22։00-ին Ցեկալոյի տուն են մուտք գործել անհայտ անձինք՝ դիմակներով, ովքեր, սպառնալով նրան, կնոջը՝ Վիկտորիա Գալուշկոյին, և տնային տնտեսուհուն, կապել են նրանց։ Կողոպտիչները իրենց հետ վերցրել են յոթ միլիոն ռուբլի կանխիկ գումար և ոսկյա իրեր, ինչից հետո դիմել են փախուստի։

Ցեկալոյի գնահատմամբ, կողոպտված իրերից ստացված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 12 մլն ռուբլի։

Աղբյուրը նշել է, որ շոումենը հանցագործների հեռանալուց հետո կարողացել է ինքն իրեն ազատ արձակել և ոստիկանություն է կանչել։ Հարձակման ժամանակ տուժածներին մարմնական վնասվածքներ չեն հասցվել։

Հարձակման ժամանակ տանն է գտնվել նաև Ցեկալոյի և Վիկտորիայի միամյա դուստրը։ Հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ՝ 162-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբակային կողոպուտ)։ Հանցագործությունը բացահայտելու նպատակով ստեղծվել է հատուկ խումբ։

Այժմ օպերատիվ աշխատողները վերցրել են Ցենտրալնայա փողոցի վրա գտնվող տների տեսահսկիչ տեսախցիկների տեսագրությունները։ Հնարավոր է, որ տեսագրություններում երևան կողոպտիչները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: