483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԶՈՒ-երի ժամկետային զինծառայողը մահացել է ավտովթարից
19:54
12 Հունիսի 2008

ՀՀ ԶՈՒ-երի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Սերյոժա Շահբազյանը, որը բանակ է զորակոչվել 2007 թվականին (երկրորդ զորակոչ), մահացել է նախօրեին՝ երեկոյան, ավտոճանապարհային պատահարի հետևանքով։ 

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկաղցրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ավտովթարը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոմայրուղու 24-րդ կմ-ին։

ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Շահբազյանը, բարձր արագությամբ երթևեկելու պատճառով բախվել է ծառին, որի հետևանքով շարքայինը տեղում մահացել է:

Վթարի հետևանքով մահացել են նաև վերջինիս` մեքենայում գտնվող մորաքույրը և մորաքրոջ ամուսինը, իսկ վերջիններիս երկու դուստրերը ծանր վիճակում տեղափոխվել են Երևանի ՚«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Շահսուվարյանի խոսքով, Սերյոժա Շահբազյանը վթարի օրը ինքնակամ լքել էր զորամասը։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։