486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ տղայի սպանության մասին տեղեկություն ստանալու համար ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը հանդիպել է Մոսկվայի քննիչների հետ
13:23
25 Հունվարի 2008

Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը հանդիպել է ՌԴ դատախազության Մոսկվա քաղաքի քննչական վարչության Կոպտեվսկի շրջանի քննչական բաժնի քննիչների հետ՝ Մոսկվայում 20-ամյա Վլադիմիր Քարամջյանի սպանության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։

ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Քարամջյանի սպանությունը տեղի է ունեցել հունվարի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20։57-ի սահմաններում՝ Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցի 20- Բ տան մոտակայքում։

Պարզվել է, որ Քարամջյանը Մոսկվայի ժամանակով ժամը 20։30-ի սահմաններում մոտեցել է Բոլշայա Ակադեմիչեսկայա փողոցին՝ իր ընկերուհուն հանդիպելու նպատակով, որի հետ միասին նա սովորում էր Մոսկվայի Ավտոճանապարհային ինստիտուտում։ Այն ժամանակ, երբ Քարամջյանը սպասում էր իր ընկերուհուն, նրան են մոտեցել անհայտ անձինք և դանակի երկու հարվածներ հասցրել սրտի հատվածում։

Հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ Քարամջյանը, արյունաքամ վիճակում, մոտեցել է հարևան տան պահակախցին և օգնություն խնդրել։ Որոշ ժամանակ անց Քարամջյանին ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 50 հիվանդանոց, որտեղ վիրահատությունից հետո գիշերը ժամը 1։10-ին նա մահացել է։

Այժմ դատախազությունը «տաք հետքերով» զբաղվում է հանցագործների որոնմամբ։ Դատախազությունը մշակում է հանցագործության հնարավոր վարկածները։ Սակայն, հանցագործության վկաների բացակության պատճառով, հանցագործների մասին որևէ տվյալ չկան։

«Այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիվանագետները իրենց վերահսկողության տակ են վերցրել այս հանցագործությունը, ինչպես նաև անկախ քաղաքացիությունից, ազգությամբ հայ անձանց նկատմամբ ավելի վաղ կատարված հանցագործությունները։ Այս հանցագործության կապակցությամբ դատախազության քննիչների հետ մշտական կապ է պահպանվում՝ հայ տղայի նկատմամբ կատարված հանցագործության մանրամասն պատճառները բացահայտելու համար», - տեղեկացրել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: