478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի ունեցած երկու ճանապարհատրանսոպարտային պատահարներում երեք մարդ մահացել է, չորսը՝ տեղափոխվել են հիվանդանոց
14:37
04 Հոկտեմբերի 2007

Նախօրեին երեկոյան Հայաստանում արձանագրվել է երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով երեք մարդ մահացել է։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 36 ԼՕ 297 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով 130-150 մետր` ընկել Փամբակ գետը:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր` 1961 թ. ծնված Լյովա Օհանյանը տեղում մահացել է, իսկ վարորդը` 1959 թ. ծնված Վաչիկ Շահինյանը և մյուս ուղևոր` 1981 թ. ծնված Արկադի Ասուլյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Ըստ բժիշկների` Վ. Շահինյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Ա. Ասուլյանի վիճակը` բավարար:

Նույն օրը ժամը 22.20-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի 10 ՍՕ 297 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53»  մակնիշի 05 ՏՍ 286 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային։

«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1960 թ. ծնված Քերոբ Մարտիրոսյանը և ուղևոր` 1952 թ. ծնված Վրեժ Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ` 1979 թ. ծնված Աննա և 1952 թ. ծնված Մարգուշ Մարտիրոսյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներ և տեղափոխվել Մասիսի հիվանդանոց, իսկ այնուհետև` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։