486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ինտերպոլի հայկական բյուրոն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Հայաստանի պատգամավորի վրա մահափորձի գործով
16:05
26 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ինտերպոլի ազգային բյուրոն պատրաստ է համագործակցել ռուս գործընկերների հետ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վրա կատարված մահափորձի գործով։ Այս մասին չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ինտերպոլի ազգային բյուրոյի ղեկավար, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը։

Նրա խոսքերով, ներկայումս ռուսական կողմը դեռևս մեզ չի ներկայացրել մահափորձի վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն։ «Եթե ռուսական կողմը մեր օգնության կարիքն ունենա և պաշտոնական հայց ուղարկի, մենք պատրաստ ենք համագործակցել տվյալ հարցով»,-ասաց Եղիազարյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը վիրավորվել էր չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով 4.00-ի շրջանում մոսկովյան «Մետրոպոլ» խաղատանը տեղի ունեցած հրաձգության ժամանակ։

Նախնական տվյալներով, խաղատանը վեճ է տեղի ունեցել կովկասյան հանրապետոթյունների մի քանի քաղաքացիների միջև, որի ընթացքում նրանցից մեկը կրակ է բացել։

Ինչպես «ՌԻԱ-Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը Արզաքանցյանը Մոսկվայում է մասնավոր այցով, ինչն առնչություն չունի Ռուսաստան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցի հետ։

Հրաձգության փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30, 105 հոդվածներով (սպանության փորձ)։ Ներկայումս  քննությանը չի հաջողվել հարցաքննել տուժածին, քանի որ նրան վիրահատում են, ինչի հետևանքով դատախազությունը դեռևս առաջ չի քաշում կատարվածի առավել իրատեսական վարկածներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։
15:10
14 Հունվարի 2017
Երկու մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից Հայաստանում Ամանորի տոներին
Երկու մարդ է մահացել Հայաստանում Ամանորի տոնակատարությունների ժամանակահատվածում ոգելից խմիչքներով թունավորվելուց:
13:12
14 Հունվարի 2017
Երևանում քաղաքացին սպառնացել է վնասել իրեն
«Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին հուսահատ վիճակում սպառնացել է վնասել իրեն:
11:20
14 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկի ննջասենյակում դի է հայտնաբերվել
Նախօրեին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի:
19:02
13 Հունվարի 2017
Ծաղկաձորում «ՎԱԶ 2121»–ի վարորդն ու ուղևորը ծեծել են երկու ոստիկանի
Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: