483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
13 մարդ տուժել է մանկապատանեկան ֆուտբոլային թիմի ավտոբուսի ձոր ընկնելու հետևանքով
11:16
12 Սեպտեմբերի 2007

Հայաստանի մարզերից մեկում 13 մարդ տուժել է մանկապատանեկան ֆուտբոլային թիմի ավտոբուսի ձոր ընկնելու պատճառով։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, սեպտեմբերի 11-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Լանջառ գյուղի մոտակայքում մի ավտոբուս շրջվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ գյուղի հարակից ձորակն է շրջվել Մարտունի քաղաքի բնակիչ` 1966 թ. ծնված Ռ. Ասոյանին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 16 ԼՏ 138 պետհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխում էր Մարտունու «Ալաշկերտ» մանկապատանեկան ֆուտբոլային թիմը` թվով 19 մարդ:

Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 13 մարդ, որոնք տեղափոխվել են Արարատի հիվանդանոց:

Նախնական զննումից պարզվել է, որ տուժածներից երկուսը գանգուղեղային վնասվածքներով գտնվում են ծանր վիճակում:

Ստացված տեղեկատվության համաձայն, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա Արթուր Գրիգորյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն` 16-ամյա Զորակ Սարիբեկյանը և Վալերի Լևոնյանը, 17-ամյա Տարոն Սարմանյանը, 1966 թ. ծնված Մյասնիկ և Հարություն Ասրյանները:

Մյուս 7 տուժածները, ստանալով առաջին բուժօգնություն,  դուրս են գրվել Արարատի հիվանդանոցից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:28
30 Մարտի 2017
Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. 24–ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր գիշերը Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնատար գնացքը բախվել է Nissan Fuga մակնիշի մեքենային։
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։