486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Արարատի մարզում հայտաբերվել է աֆրիկյան ժանտախտով վարակված 28 խոզ
14:02
10 Սեպտեմբերի 2007

Արարատի մարզի երկու գյուղերում հայտնաբերվել է աֆրիկյան ժանտախտով վարակված 28 խոզ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, սեպտեմբերի 8-ին, ժամը 00.12-ին Արտաշատ քաղաքի անասնաբուժական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Արևաբույր և Բուրաստան գյուղերում հայտնաբերվել են հիվանդ խոզեր (Արևաբույր գյուղում` 22 և Բուրաստանում` 6 խոզ)։

Հիվանդ խոզերը մշակվել են քլորակրով և թաղվել: Տարածքն ախտահանվել է: Փրկարար ծառայությունից նաև տեղեկացրեցին, որ վերցվել են նմուշներ` փորձաքննության համար: 

 Աֆրիկյան ժանտախտի հարուցիչի առկայությունը 28 խոզերի մոտ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը։

Հայաստանում խոզի ժանտախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ին Դիլիջանում, իսկ ներկայումս Տավուշի և Լոռու մարզերում կա վարակի յոթ օջախ։ Հանրապետությունում ոչնչացման է ենթական 1700 գլուխ խոզ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝աֆրիկյան ժանտախտը Հայաստան է թափանցել Վրաստանից բերված կերի միջոցով։ Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ Հայաստանում կա 180 հազ. գլուխ խոզ։ Վերջին տվյալներով պետությունում ոչնչացվել է 1800 հիվանդ կենդանի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
21 Հունվարի 2017
Երկու հայ կդատվեն սանկտպետերբուրգցուն կողոպտելու և ծեծելու համար
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ծագումով Հայաստանից երկու անձանց հանդեպ հարուցված քրեական գործի քննությունը, ովքեր կասկածվում են հարձակման և գողություն կատարելու մեջ:
14:12
21 Հունվարի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել «Ջերմուկ Գրուպ» գործարանի տարածքում Հայաստանում
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
12:27
21 Հունվարի 2017
Ժամերի ընթացքում բացահայտվել է նախօրեին Երևանում տեղի ունեցած 57-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է
Շաբաթ ոստիկանության աշխատակիցները և Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները բացահայտեցին նախօրեին Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։
11:00
21 Հունվարի 2017
Սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում
Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։