484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երեք ՃՏՊ հետևանքով մահացել է երեք մարդ, երկուսը՝ հոսպիտալացվել են
17:05
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին երեք ավտոճանապարհային դժբախտ դեպքերի հետևանքով մահացել է երեք մարդ, երկուսը հոսպիտալացվել են։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, սեպտեմբերի 4-ին մոտավորապես երեկոյան ժամը 10.00 սահմաններում, Արարատի մարզի Մասիս-Նուբարաշեն մայրուղու վրա դեռևս անհայտ հանգամանքներում իրար են բախվել երկու ավտոմեքենա՝ «BMW» և «Մոսկվիչ»։

Փրկարարների ջանքերով «BMW» ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդի՝ 47-ամյա Հակոբ Հակոբյանի և ուղևորի՝ 16-ամյա Վորոնցով Աղաջանյանի դիակները։ «Մոսկվիչի» վարորդը՝ Դերենիկ Նադրյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է հասցվել մարմնական վնասվածքներով։

Կես ժամ անց Փրկարար ծաառյություն ահազանգ  է եկել այն մասին, որ Արարատի մարզի Նարեկ-Գյուլասար մայրուղու 5-րդ կիլոմետրի վրա «ՎԱԶ-21013» ավտոմեքենան ընկել է կիրճը։

Դեպքի վայր ժամանած փրկարարները ավտոմեքենայից հանել են  վարորդի՝ 32-ամյա Օնիկ Սարգսյանի դին։

Նույն օրը երեկոյան ժամը 24.00-ի սահմաններում Երևանի փողոցներից մեկում իրար են բախվել «OPEL» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները «ՎԱԶ-2107»-ի վարորդին՝ 50-ամյա Գագիկ Այվազյանին հասցրել են  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:54
21 Ապրիլի 2017
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը
Այսօր ցերեկը ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը։
18:05
21 Ապրիլի 2017
Ֆերմայի տերը փորձել է բռնաբարել 22-ամյա կթվորուհուն
Լոռու մարզի 24-ամյա բնակչուհին հայտարարել է, թե իրեն փորձել են բռնաբարել:
17:23
21 Ապրիլի 2017
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` ծառից կախված վիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
14:41
21 Ապրիլի 2017
50-ամյա կինը բռնության է ենթարկել նախկին ընկերոջը
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում: